Skip to main content
Հետադարձ կապ

Ի՞նչ է եղել․ 0-ից 5 տարեկաններ

Ինչ փուլում է գտնվում ձեր երեխան

Առաջին ժպիտից և առաջին քայլից մինչև ամենատարբեր հույզերի վերապրում. այս ամենը ենթադրում է բազում կարևոր մանկական նշաձողերի հաղթահարում ձեր երեխայի համար: Սա մեծանալու և սովորելու կենսափուլ է, և իդեալական ժամանակ՝ ձեր երեխայի հոգեկան առողջությանը նպաստելու և երջանիկ ու առողջ կյանքի հիմքը դնելու համար:

Ամբողջ կյանքի համար ամուր հոգեկան առողջության հիմքը հենց հիմա է դրվում

Ձեր երեխան ձեզնից ակնկալում է սեր, ճանաչողություն և ապահովություն: Փորձեք հնարավորինս շատ բովանդակալից ժամանակ անցկացնել միասին: Ջերմ և զգացմունքային հարաբերությունների խթանմամբ և երեխային ապահովության և հոգածության զգացողության ներարկումով անցեք այն ճանապարհը, որն անհրաժեշտ է ամուր հոգեկան առողջության հիմքը դնելու համար:

Նորածիններ

Ձեր երեխայի հետ բովանդակալից ժամանակ անցկացնելը երկուսիդ համար էլ լավ է: Դրա արդյունքում անգամ արտազատվում են բնական հորմոններ, որոնք օգնում են կապվել ձեր մանկիկի հետ և ամրապնդել երկուսիդ լավ ինքնազգացողությունը:

  • Խաղացեք նրանց հետ
  • Խոսեք նրանց հետ, երգեք նրանց համար:
  • Բառերով արձագանքեք նրանց արձակած հնչյուններին, որպեսզի նրանք սկսեն հասկանալ լեզուն և շփումը:

Նոր քայլել սովորող փոքրիկներ

Երբ ձեր երեխան սկսում է ավելի շատ այս ու այն կողմ շարժվել, նրա մոտ ավելանում է հետազոտելու ցանկությունը: Այդ հետաքրքրությունը պետք է ամրապնդել և խրախուսել:

  • Ընթերցեք ձեր երեխայի համար (ամեն օր, եթե կարող եք):
  • Ընտրեք այնպիսի խաղեր, որոնք խթանում են նրանց հետաքրքրասիրությունն ու ճանաչողությունը:
  • Ձեր երեխային խնդրեք նշել անվանումները. սկսեք իր իսկ անունից և նրան շրջապատող առարկաներից, սկսեք պարզ բաներից:
  • Միասին ուսումնասիրեք ձեր տան շրջակայքը:

Մինչ նախադպրոցական տարիքի երեխաներ

Երբ ձեր երեխան առավել ինքնուրույն ու հետաքրքրասեր դառնա, նա կցանկանա ուսումնասիրել արտաքին աշխարհը և ճանաչել իրեն շրջապատող երևույթները: Մարդկանց հետ շփումները կօգնեն նրանց զարգացնել սեփական մտածելակերպը և ընկալել շրջակա աշխարհը:

Այլ երեխաների հետ խաղերի միջոցով քաջալերեք սոցիալական շփումը:

Նրանց խնդրեք օգնել ձեզ՝ իրենց տարիքին համապատասխանող առօրյա գործերում: Ուղղորդեք նրանց՝ քայլ առ քայլ լուծելով պարզունակ խնդիրներ:

Նախադպրոցական տարիքի երեխաներ

Հստակ սահմաններ գծեք և իրատեսական ակնկալիքներ սահմանեք:

«Ոչ»-ը համադրեք այլընտրանքներով, որպեսզի նրանք անեն այն, ինչը կնախընտրեիք, որ նրանք անեին փոխարենը:

Ուտելու, հագնելու կամ խաղալու հետ կապված որոշումներ կայացնելիս նրանց ընտրության հստակ հնարավորություն տվեք:

Ինչին ուշադրություն դարձնել

Փոքրիկ երեխաները սովորում են արտահայտել և կառավարել մի շարք հույզեր: Երբ նրանք չեն կարողանում արտահայտել իրենց կարիքները, նրանք կարող են զայրանալ և սթրես ապրել։ Այս դեպքում հատկապես նրանք կարիք ունեն սիրող մեծահասակի ներկայության, ով կսփոսի նրանց և կօգնի գլուխ հանել սեփական զգացողություններից։

Խուսափե՛ք

  • Բռնության ցանկացած դրսևորումից, այդ թվում՝ բղավելուց և հարվածելուց։ Եթե երեխան ապրում է բացասական մթնոլորտում, դա կարող է «տոքսիկ սթրեսի» պատճառ դառնալ, որը վնասում է երեխայի բնականոն աճին և զարգացմանը, ինչպես նաև կարող է հետագա կյանքի համար տևական խնդիրներ հարուցել:
  • Ընտանեկան հաճախակի վեճերից. շրջապատում առկա լարվածությունը կարող է սթրեսային լինել երեխաների համար, նրանք կարող են անտեսվածության, անզորության և խոցելիության զգացողություն ունենալ:
  • Անտեսման որևէ դրսևորումից. առողջ աճի և զարգացման համար երեխաներին անհրաժեշտ են մշտական ուշադրություն, սեր և խնամք:

Հիշե՛ք հետևյալը. հոգ տարեք նաև ձե՛ր մասին:

Եթե դուք նորածնի կամ նոր քայլել սովորող փոքրիկի ծնող եք, ապա դուք ամենատարբեր հույզերն եք ունենալու երջանկություն, հուսահատություն, հոգնածություն ու նյարդայնություն։ Դա նորմալ է: Միայն հիշեք, որ ուժասպառություն զգալիս պետք է հոգ տանեք ձեր մասին և ժամանակ տրամադրեք սեփական սթրեսը հաղթահարելու համար:

  • Դիմեք շրջապատի աջակցությանը։ Փորձեք որոշ ժամանակ միայնակ մնալ, որպեսզի կարողանաք ժամանակ հատկացնել ձեզ:
  • Հիշեք, որ բավականաչափ քնելը, առողջ սնունդը և ֆիզիկական վարժանքը կարևոր են:

Ցանկացած նոր ծնող վերապրում է և անցնում է որոշակի սթրեսների միջով։ Այնպես որ, մի՛ խուսափեք աջակցություն խնդրելուց, և որոշ ժամանակ հատկացրեք սեփական կարիքներին:

Նույնաբովանդակ այլ նյութեր