Վերջ դնել երեխաների նկատմամբ բռնությանը
Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ աշխարհում բռնության հետևանքով երեխա է մահանում: Հայաստանում 1-14 տարեկան երեխաների 70 տոկոսը ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի: Դժբախտաբար այս ամենը խորը հետք է թողնում երեխաների հետագա ողջ կյանքի վրա:
Բռնություն
Բռնությունը խաթարում է երեխայի ուղեղի բնականոն զարգացումը, կարող է առաջացնել ֆիզիկական և հոգեկան հիվանդություններ: Շատ ու շատ երեխաներ, փոքր տարիքում ենթարկվելով բռնության, ավելի հավանական է, որ մեծ տարիքում կշարունակեն ենթարկվել բռնության կամ հենց իրենք բռնություն կգործադրեն: Այստեղից էլ սկսվում է բռնության փակ շրջանը: Բայց մենք կարող ենք դուրս գալ այդ շրջանից: Պետք է դաստիարակության այլ մեթոդներ կիրառել, օրինակ՝ բղավելու և վիրավորելու փոխարեն պիտի կարողանանք բացատրել, զրուցել: Ամեն ինչ փոխադարձ է: Եթե մենք երեխաներին դրական վերաբերվենք, ապա նրանք կմեծանան դրական միջավայրում և լավատես կլինեն կյանքում: Սա է այն մոտեցումը, որ հնարավորություն կտա դուրս գալ անվերջանալի թվացող բռնության այդ շրջանից: