Ընտանեկան հարաբերություններ
Ընտանիքները, ծնողները և խնամողները կարևոր դեր են խաղում երեխայի բարեկեցության և զարգացման գործում: Դրական խոսքը, ուշադրությունն ու ապրումակցումը տանը հանգիստ ու խաղաղ միջավայր են ապահովում՝ այդպիսով նպաստելով երեխայի բարեկեցությանն ու պաշտպանվածության զգացողությանը։
Երեխաները մեզնից են օրինակ վերցնում։
Մի քանի պարզ մոտեցում, որ կօգնեն ձեզ կառավարել բարկությունն ու սթրեսը․
- Դրական մոտեցում օգտագործե՛ք․հաստատ օգնում է։
- Ընտանիքով միասին հաճելի ժամանակ անցկացրեք։
- Ապրումակցեք և ուշադիր լսեք ձեր երեխաներին։
- Տնային գործերը միասին արեք։