![](/sites/default/files/styles/first_1000_days/public/2019-06/UNICEF_Armenia_Sokhin_194.jpg?itok=K86U_EGS)
Հղիություն
Հղիության ընթացքում ձեր ապրելակերպը, սովորություններն ու սնուցումը շատ կարևոր են ձեր և ձեր ապագա երեխայի առողջության համար:
Հղիության ընթացքում չի կարելի՝
- օգտագործել ալկոհոլ, որը կարող է դառնալ պտղի մտավոր և ֆիզիկական զարգացման զանազան խանգարումների պատճառ,
- ծխել. նիկոտինի թափանցումը պտղի օրգանիզմ կարող է պատճառ դառնալ մեռելածնության, զարգացման խանգարումների, վաղաժամ ծննդաբերության, ինքնաբեր վիժման: