Skip to main content
Հետադարձ կապ

Օգնել երեխային հաղթահարել վախերը

Երբևիցե լսե՞լ եք, որ վախերից վախենալ պետք չէ: Պարզվում է, որ վախը դրական և պաշտպանական նշանակություն ունեցող հույզ է: Տարիքային յուրաքանչյուր փուլում վախերը տարբեր պատճառներով են առաջանում, բայց լավ լուրն այն է, որ դրանք հիմնականում հաղթահարելի են:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի անկյունը», որ շատերիդ էկրաններին է Հանրային հեռուստաընկերության և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ, այս անգամ անդրադառնում է բոլորիս քաջ ծանոթ այս երևույթին:

Հոգեբան Լուսինե Աղաբեկյանը («Ծնողի դպրոց» Հ/Կ) նշում է, որ վախերը մեր կյանք են մտնում ամենավաղ տարիքից՝ նորածինները վախենում են կտրուկ ձայներից և լույսերից, հետո արդեն՝ ծնողի բացակայությունից: Աստիճանաբար երեխայի կյանք են ներմուծվում այլ վախեր, օրինակ՝ բժշկական պրոցեդուրաների տեսքով կամ կենդանիների հանդեպ: Ի դեպ, 3-6 տարեկանն այս առումով ամենազգայուն շրջանն է երեխաների կյանքում, երբ երեխաները վախենում են մթությունից, փակ տարածությունից, հեքիաթների հերոսներից և այլն: Այս շրջափուլին գալիս են հաջորդելու սոցիալական վախերը, ինչպես նաև վախը մահվան նկատմամբ, երբ երեխան սկսում է ընկալել մահվան անդառնալի լինելը:

Եվ իհարկե, ծնողը կարևորագույն դերակատարում ունի երեխայի մոտ վախերի հաղթահարման գործում՝ ի հեճուկս մեր մշակութային սովորությունների, երբ երեխայի մեջ վախ սերմանելը որպես կարգապահության հաստատման մեթոդ է օգտագործվում:

Ինչպիսի հարցադրումներով օգնել երեխային հաղթահարել վախերը և երբ դիմել հօգեբանի, - այս հարցերի պատասխանները կգտնեք դիտելով տեսանյութը:


Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսական աջակցությամբ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը:

Նույնաբովանդակ այլ նյութեր