Ըմպելիքներ
Մրգային կամ հատապտղային կիսել
Միրգ՝ ծիրան, խնձոր, տանձ, դեղձ, բալ, սալոր կամ այլ՝ 25-50 գ կամ հատապտուղ՝ ազնվամորի, մոշ, մորի, կարմիր կամ սև հաղարջ կամ այլ՝ 30 գ, ջուր՝ 100 մլ, կարտոֆիլի ալյուր՝ 1 թեյի գդալ:
Միրգը կամ հատապտուղը լավ լվանալ, ցողել եռման ջրով, քերել և քամել հյութը: Հատապտղի կամ մրգի քերուկին ավելացնել եռման ջուր, եփել 5-10 րոպե, խառնելով ավելացնել սառը ջրում լուծված կարտոֆիլի ալյուրը, հասցնել եռման աստիճանի, ավելացնել քամած հյութը, վերցնել կրակից և սառեցնել:
Կոմպոտ թարմ մրգերից
Միրգ՝ ծիրան, տանձ, դեղձ, բալ, սալոր կամ այլ՝ 30-50 գ, ջուր՝ 100 մլ: Միրգը լավ լվանալ, մաքրել, կտրատել և եփել ջրով, վերցնել կրակի վրայից և սառեցնել:
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ