Skip to main content
Հետադարձ կապ

Երկրորդ եռամսյակի ուղեցույցը

Ձեր ինքնազգացողությունը

Յուրաքանչյուր կին տարբեր է և յուրաքանչյուրի հղիություն տարբեր կերպ է ընթանում, բայց հղի կանանցից շատերը երկրորդ եռամսյակի ընթացքում իրենց ավելի լավ են զգում, քան առաջին եռամսյակի ընթացքում: Հուսով ենք, դուք կսկսեք նկատել, որ ավելի քիչ սրտխառնոց ու հոգնածություն եք զգում երկրորդ եռամսյակում:

Ընդհանուր ախտանիշներ

Չնայած ոչ մի հղիություն միանման չէ, սակայն, որոշ ախտանիշներ, կարող են ընդհանուր լինել երկրորդ եռամսյակի ընթացքում: Դրանք են.

  • Դաստակային թունելի համախտանիշ – ձեռքի թմրածություն, ծակոցներ կամ թուլություն
  • Մաշկի վրա՝ պորտից մինչև հեշտոցային մազածածկի սկզբնագիծ անցնող գիծ
  • Դեմքի մաշկին բնականից մուգ բծեր
  • Մեջքի ստորին հատվածի և կոնքային ցավեր
  • Արեոլաների մգացում
  • Հղիազոլեր:

Մայրիկի ինքնախնամք

Երկրորդ եռամսյակում դուք կսկսեք նկատել մարմնի ավելի մեծ փոփոխություններ: Այս փոփոխությունների հետ կապված որոշ ցավեր կառավարելու համար փորձեք ստորև նշված մեթոդներից մի քանիսը՝ միայն նախապես քննարկելով դրանք ձեր բժշկի հետ։

  • Մեջքի ստորին հատվածի և կոնքային ցավերի համար խորհուրդ է տրվում կանոնավոր վարժություններ կատարել՝ ամբողջ հղիության ընթացքում: Կան բուժման բազմաթիվ այլ տարբերակներ, որոնք կարող են նույնպես օգտագործվել. օրինակ՝ ֆիզիոթերապիան, օժանդակող գոտիները և ասեղնաբուժությունը:
  • Դաստակային թունելի համախտանիշի համար հանգստացեք, սառեցրեք և բարձրացրեք ձեր ձեռքն ու դաստակը:
  • Հղիազոլերի համար, եթե պատրաստվում եք կրեմ, լոսյոն կամ այլ քսուքներ օգտագործել, սկսեք դա անել հնարավորինս շուտ: Կարևոր է նաև ընտրված նյութը օգտագործել ամեն օր՝ շաբաթներ շարունակ:

Առողջ սնունդը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը առանցքային են երկրորդ եռամսյակի և ամբողջ հղիության համար: Անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ՝ հղիության ընթացքում վարժությունների վերաբերյալ: Եթե նա հաստատում է, ապա շարունակեք կանոնավոր մարզվել, բայց ուժասպառ մի՛ արեք ձեզ: Շարունակեք օգտագործել բազմազան սնունդ՝ համոզվելու համար, որ դուք և փոքրիկը ստանում եք բավարար էներգիա, սպիտակուցներ, վիտամիններ և հանքանյութեր:

Ինչպես է աճում ձեր երեխան

Երկրորդ եռամսյակի ընթացքում շարունակում են զարգանալ փոքրիկի ներքին օրգանները և մարմնի ֆունկցիաները: Այս վճռական շաբաթների ընթացքում փոքրիկի.

  • Ոսկորները սկսում են կարծրանալ
  • Մաշկը սկսում է հաստանալ
  • Ձևավորվում են ոտքերի եղունգները
  • Սկսում է ձևավորվել նյարդային համակարգը
  • Սկսում է զարգանալ լսողությունը
  • Ամբողջովին կազմավորվում է ուղեղի այն հատվածը, որը վերահսկում է շարժումները
  • Կոպերը կարող են բացվել և փակվել
  • Հարվածներն ավելի ուժեղ են
  • Մարսողական համակարգը գործում է
  • Թոքերը լիովին ձևավորված են

Պտղի աճը կարող է զգալիորեն տարբեր լինել մի շարք պատճառներով, բայց երկրորդ եռամսյակի սկզբում ձեր փոքրիկը կլինի մոտ 10 սմ, իսկ կշիռը՝ մոտ 28 գ: Երկրորդ եռամսյակի ավարտին աճող փոքրիկի երկարությունը կլինի մոտ 35 սմ, իսկ կշիռը՝ 1-ից 2 կգ:

[Տվյալները՝ Քլիվլենդի կլինիկայից]:

Ե՞րբ դիմել բժշկի

Երկրորդ եռամսյակի ընթացքում դուք պետք է ունենաք նվազագույնը մեկ հանդիպում 20-րդ շաբաթվա ընթացքում, և ևս մեկը՝ մինչև 26-րդ շաբաթը լրանալը:

Ինչին պետք է ուշադրություն դարձնել

Չնայած բոլոր կանայք տարբեր կերպ են տանում հղիությունը, անհրաժեշտ է դիմել բժշկի, եթե զգաք.

  • Ուժգին կծկումներ կամ որովայնի ցավ
  • 38 ° C- ից բարձր ջերմություն (100 ° F)
  • Հեշտոցային արյունահոսություն կամ արտադրություն
  • Հանկարծակի կամ ծայրահեղ վքնածություն (փքվածություն)
  • Հոտավետ հեշտոցային արտադրություն
  • Ցավոտ միզարձակում
  • Ուժգին, չթուլացող գլխացավեր
  • Արյան փսխումներ
  • Շնչահեղձություն
  • Սրտի բաբախումների արագացում

Նույնաբովանդակ այլ նյութեր