Skip to main content
Հետադարձ կապ

Կրծքով սնուցում

Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում երեխային բացառապես կրծքով կերակրե'ք: Այդ ժամանակահատվածում կրծքի կաթն այն ամենն է, ինչի կարիքն ունի երեխան, և պետք չէ նրան լրացուցիչ ջուր, սամիթի ջուր, թեյ, հյութեր կամ այլ հեղուկներ տալ, նույնիսկ շոգ եղանակին՝ պայմանով, որ նա հաճախ և ըստ պահանջի է կերակրվում:

Կրծքով կերակրումը կարևոր է

  • Լավագույն սնունդն է մանկան համար:
  • Նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը:
  • Պաշտպանում է մանկանը վարակներից և հիվանդություններից:
  • Նպաստում է մոր և մանկան միջև մտերմիկ, հուզական կապի և սիրո առաջացմանը:
  • Նվազեցնում է հետագայում քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը:
  • Նվազեցնում է մոր նոր, անցանկալի հղիության հավանականությունը:
  • Նվազեցնում է մոր կրծքագեղձերի և ձվարանների քաղցկեղով, սակավարյունությամբ, ոսկրերի դյուրաբեկությամբ հիվանդանալու հավանականությունը:
  • Կրծքի կաթը անփոխարինելի լիարժեք սնունդ է երեխայի համար. այն պարունակում է երեխայի աճի ու զարգացման համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը:
  • Մինչև 6 ամսականը բացառապես կրծքով սնուցումը լիովին ապահովում է երեխայի բոլոր սննդային պահանջները, այդ թվում ջրի պահանջը՝ նույնիսկ շոգ եղանակին:
  • Օգնում է մորը արագ վերականգնելու իր նախկին մարմնակազմությունը:

Կրծքով կերակրման դիրքերը
Հետևե՛ք, որ երեխան կուրծքն արդյունավետ ծծի: Կուրծքն առաջարկե՛ք այնպես, որ երեխան այն հնարավորին չափ խորը բռնի՝ հատկապես ստորին շրթունքներով

Կրծքով կերակրում
Երեխային կերակրե՛ք ըստ նրա պահանջի՝ այնքան հաճախ և այնքան երկար, որքան նա ցանկանում է, լինի գիշեր, թե ցերեկ:

Սնուցում