Skip to main content
Հետադարձ կապ

Կրծքով կերակրման կարևորության մասին

Կրծքի կաթը՝ առանց որևէ հավելման, միակ սնունդն ու հեղուկն է, որ երեխային անհրաժեշտ է կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում: Ուրիշ ոչ մի սնունդ կամ խմիչք, նույնիսկ ջուր, անհրաժեշտ չէ այս ժամանակաշրջանում:

Կրծքի կաթը լիարժեք սնունդ է և՛ քանակով, և՛ որակով՝

  • այն պահպանում է երեխային բազմաթիվ վարակներից և հիվանդություններից,
  • նպաստում է երեխայի ուղեղի զարգացմանը,
  • հեշտ է յուրացվում,
  • կրծքին հպելով և կերակրելով երեխային` մայրն ապահովում է իր և փոքրիկի միջև մեծագույն սիրո զգացմունքային կապը, ինչը հետագայում էլ կօգնի երեխային,
  • կրծքի կաթը կանխարգելում է սակավարյունության զարգացումը,
  • կրծքի կաթով կերակրելը տնտեսապես նույնպես ավելի շահավետ է ընտանիքի համար:

Ուստի կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում Ձեր փոքրիկին կերակրե՛ք բացառապես կրծքի կաթով և շարունակե՛ք կերակրելառնվազն մինչև 2 տարեկանը լրանալը:

Նորածինները պետք է մոտիկ լինեն մորը, և կրծքով կերակրումը պետք է սկսվի ծննդաբերությունից անմիջապես հետո։ Այն հատուկ կապ է ստեղծում մոր և երեխայի միջև: Կրծքով հաճախակի կերակրման արդյունքում ավելի շատ կաթ է արտադրվում: Համարյա յուրաքանչյուր մայր կարող է հաջողությամբ կերակրել իր երեխային:

Գոյություն ունի վտանգ, որ ՄԻԱՎ-ով վարակակիր կինը կարող է վարակել երեխային կրծքով կերակրման միջոցով: Վարակակիր կամ նման կասկած ունեցող կանայք պետք է դիմեն որակավորված բուժաշխատողի՝ հետազոտման և երեխային վարակելու վտանգի նվազեցման վերաբերյալ խորհրդի համար:

Եթե կինը չի կարող կրծքով կերակրել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով, ապա պետք է տալ դոնորի (ուրիշ կնոջ) կրծքի կաթ, պաստերիզացված կաթ կամ մանկաբույժի առաջարկով փոխարինող սնունդ՝ ադապտացված կաթնախառնուևդ։

Վեց ամսականից երեխաներին անհրաժեշտ են տարբեր լրացուցիչ սննդատեսակներ, բայց կրծքով կերակրումը պետք է շարունակվի մինչև երկու տարեկանը և ավելի:

Շեշտենք, որ բացառապես մայրական կաթով կերակրումը այն է, երբ մինչ վեց ամսականը երեխան ստանում է միայն կրծքի կաթ և ոչ մի այլ հավելյալ սնունդ, ջուր կամ այլ հեղուկ՝ բացի բժշկի նշանակած դեղամիջոցներից ու վիտամինների պատրաստուկներիցԾննդաբերությունից մինչև վեց ամսականը երեխային կերակրելու միակ լավագույն եղանակը մայրական կաթով սնուցումն է:

Այս տարիքում երեխային կերակրում են այնքան հաճախ, որքան նա ցանկանում է՝ գիշեր, թե ցերեկ: Երեխային անհրաժեշտ է կերակրել օրվա ընթացքում առնվազն 8 անգամ (8-12 անգամ): Մայրական կաթի մեջ պարունակվում են այն բոլոր սննդարար նյութերը, որոնք անհրաժեշտ են նորածնին:

Այդ սննդարար նյութերն ավելի հեշտ են յուրացվում մայրական կաթից, քան կաթի այլ տեսակներից: Դրանից բացի՝ մայրական կաթը պարունակում է նաև կարևորագույն ճարպաթթուներ, որոնք անհրաժեշտ են նորածնի գլխուղեղի, աչքերի և արյունատար անոթների զարգացման համար և չեն պարունակվում կաթի այլ տեսակներում:

Մայրական կաթը լիարժեք կերպով ապահովում է նորածնի օրգանիզմին անհրաժեշտ ջուրը նույնիսկ շոգ և չոր կլիմայական պայմաններում:

Մայրական կաթը նորածնին պաշտպանում է վարակներից: Նորածնի օրգանիզմն ի վիճակի չէ պայքարել բազմազան ինֆեկցիաների դեմ նույն հաջողությամբ, ինչ որ առավել հասուն տարիքի երեխաների կամ  մեծահասակների օրգանիզմը: Մայրական կաթի միջոցով երեխան ստանում է ինֆեկցիաների դեմ պայքարելու համար անհրաժեշտ նյութեր: Բացառապես մայրական կաթով կերակրվող նորածիններն ավելի քիչ են ենթարկվում դիարեա հիվանդությամբ ախտահարվելու և դրանից կամ այլ ինֆեկցիաներից մահանալու վտանգին:

Կրծքով կերակրումը պահպանում է նաև մոր առողջությունը. այն կանխարգելում է սակավարունության զարգացումը հետծննդյան շրջանում (դադարում է արյունահոսությունը), բնական պաշտպանություն է հետագա անցանկալի հղիություններից, զգալի պակասում են կրծքագեղձի և ձվարանների ուռուցքային հիվանդությունները:

Երեխային պետք չէ տալ կովի կաթ, այծի կաթ, կաթնային խառնուրդներ, հատիկավորների շիլաներ կամ լրացուցիչ հեղուկներ, ինչպիսին են, օրինակ՝ թեյը, հյութերը կամ ջուրը:

Մինչև վեց ամսական տարիքը, բացի մայրական կաթից, նորածնին չպետք է տալ կաթի որևէ այլ տեսակ կամ այլ սննդանյութեր: Օրինակ՝ երեխային պետք չէ տալ կովի կաթ, այծի կաթ, կաթնային խառնուրդներ, հատիկավորների շիլաներ կամ լրացուցիչ հեղուկներ, ինչպիսին են, օրինակ՝ թեյը, հյութերը կամ ջուրը: Այլ սննդանյութերն ու հեղուկները նվազեցնում են երեխային տրվող կրծքի կաթի ծավալը: Այլ սննդանյութերն ու հեղուկները կարող են վարակված լինել զանազան բակտերիաներով, որոնք նրա մեջ են թափանցում ջրից, կերակրման շշից կամ սեղանի սպասքի առարկաներից: Այլ սննդանյութերն ու հեղուկները կարող են պատրաստված լինել չափազանց մեծ քանակությամբ ջրով և առաջացնել սնուցման խանգարումներ: Երկաթն ավելի մեծ դժվարությամբ է յուրացվում կովի կամ այծի կաթից: Երեխայի մոտ կարող է զարգանալ ալերգիա:Նորածինը վատ է մարսում կենդանիների կաթը, այդպիսով կաթը կարող է առաջ բերել փորլուծություն, ցան, աղիքային արյունահոսություն կամ այլ ախտանշաններԱյսպիսով, բացառապես մայրական կաթով կերակրումը նորածնի համար ապահովում է զարգացման ու առողջության պահպանման առավել բարենպաստ պայմաններ: