Skip to main content

Վերջ դնել երեխաների նկատմամբ բռնությանը

Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ աշխարհում բռնության հետևանքով երեխա է մահանում: Հայաստանում 1-14 տարեկան երեխաների 70 տոկոսը ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի: Դժբախտաբար այս ամենը խորը հետք է թողնում երեխաների հետագա ողջ կյանքի վրա:

Բռնություն

Բռնությունը խաթարում է երեխայի ուղեղի բնականոն զարգացումը, կարող է առաջացնել ֆիզիկական և հոգեկան հիվանդություններ: Շատ ու շատ երեխաներ, փոքր տարիքում ենթարկվելով բռնության, ավելի հավանական է, որ մեծ տարիքում կշարունակեն ենթարկվել բռնության կամ հենց իրենք բռնություն կգործադրեն: Այստեղից էլ սկսվում է բռնության փակ շրջանը: Բայց մենք կարող ենք դուրս գալ այդ շրջանից: Պետք է դաստիարակության այլ մեթոդներ կիրառել, օրինակ՝ բղավելու և վիրավորելու փոխարեն պիտի կարողանանք բացատրել, զրուցել: Ամեն ինչ փոխադարձ է: Եթե մենք երեխաներին դրական վերաբերվենք, ապա նրանք կմեծանան դրական միջավայրում և լավատես կլինեն կյանքում: Սա է այն մոտեցումը, որ հնարավորություն կտա դուրս գալ անվերջանալի թվացող բռնության այդ շրջանից:

Բռնություն ուրիշների նկատմամբ. ի՞նչ կարող են անել ծնողները
Երբ երեխայի զայրույթի պոռթկումներն ուղեկցվում են ուրիշների նկատմամբ բռնություն գործադրելով. ի՞նչ կարող են անել ծնողները

Ինչո՞ւ են երեխաները բռնություն գործադրում
Աշխատե՛ք հասկանալ, թե ինչն է ագրեսիվ պատասխանի մղում ձեր երեխային, որպեսզի ավելի հեշտ լուծեք այս խնդիրը

Դրական ծնողավարում