Skip to main content
Հետադարձ կապ

Առողջական խնդիրներ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ ջրազրկման և թերսնուցման պատճառով առաջացած փորլուծության հետևանքով աշխարհում տարեկան ավելի քան մեկ միլիոն երեխա է մահանում:

Նորածնի քաշի կորուստ

Կյանքի առաջին շաբաթվա ընթացքում նորածինները կորցնում են իրենց քաշի 8-10%-ը: Դա ֆիզիոլոգիական երևույթ է՝ պայմանավորված հեղուկի կորստով մաշկի միջոցով և շնչառության ժամանակ (որպես պտղի և նորածնի շրջակա միջավայրերի փոփոխության արդյունք), մեզի և մեկոնիումի արտազատումով:

  • Նորածինը իր սկզբնական քաշը սովորաբար վերականգնում է 10-14 օրական հասակում:

  • Երեխայի ճիշտ խնամքը, սնուցումը և ջերմային ռեժիմի պահպանումը նվազեցնում են քաշի կորուստը և ապահովում են դրա արագ վերականգնումը:

  • Քաշի ավելի քան 10% կորուստը կամ սկզբնական քաշի ուշ վերականգնումը վկայում են անբավարար սնուցման կամ որևէ հիվանդության մասին, և կարիք կա լրացուցիչ հետազոտությունների կամ միջամտությունների:

Հազ․ մեկ խնդիր՝ տասնյակ պատճառներ
Մանկաբույժ, թոքաբան Մարիամ Հախվերդյանի հետ զրուցել ենք հազի պատճառների և բուժման մասին։

Ինչ են խուճապի նոպաները
Խթանող գործոնների մասին իմանալն առաջին քայլն է, որը կօգնի Ձեր երեխային հաղթահարելու այդ խնդիրը։

Ինչ է սթրեսը
Թե երեխաները, թե մեծահասակները կարող են սթրես տանել. պարզապես այլ կերպ։

Ինչ է տագնապը
Երեխաների տագնապի զգացումը կանխարգելելի և բուժելի է:

Ինչ է ընկճախտը
Ճանաչե՛ք երեխաների վատ տրամադրության և ընկճախտի նշանները և սովորե՛ք օգնել նրանց ավելի լավ զգալու իրենց։

Խնամք և առողջություն