Skip to main content

Բաղադրատոմսեր

Առաջին հավելյալ սնունդը պետք է լինի համասեռ և մեղմ համ ունենա, բայց երբ երեխան սովորում է գդալով ուտել, խորհուրդ է տրվում նրան ամենատարբեր համեր ունեցող սննդատեսակներ տալ:

Ինչ են սիրում ուտել փոքրիկները

Հավելյալ սնունդը երեխային պետք է ապահովի բավարար էներգիայով, սպիտակուցներով, հանքային աղերով և վիտամիններով: Հատիկեղենը, շիլաներն ու կարտոֆիլը հավելյալ սննդի հիմքն են և էներգիայի լավ աղբյուրներ, սակայն միայն բուսական սննդատեսակները չեն կարող ապահովել վաղ հասակի երեխայի բոլոր սննդային պահանջները: Կենդանական ծագման սննդատեսակներից միսը, թռչնամիսը, ձուկն ու կենդանիների օրգանները սպիտակուցների, երկաթի և ցինկի լավագույն աղբյուրներն են, իսկ կաթնամթերքը հարուստ է սպիտակուցներով, կալցիումով և վիտամին A-ով:

Հավելյալ սննդի բաղադրատոմսեր 9-12 ամսական երեխաների համար
Կրծքով կերակրելը շարունակում է մնալ ձեր երեխայի համար սննդի կենսական աղբյուր: Բայց դա ինքնին բավարար չէ:

Հավելյալ սննդի բաղադրատոմսեր 6-8 ամսական երեխաների համար
Գերադասելի է երեխային ամեն անգամ թարմ պատրաստված սնունդ տալ

Ըմպելիքներ
Չի' կարելի երեխային տալ կովի կամ երեխայի համար չնախատեսված որևէ կաթ կյանքի առաջին տարում

Մանկական աղանդեր
Խուսափե՛ք շաքարավազից

Մանկական աղցաններ
Դեղնանարնջագույն մրգերն ու բանջարեղենը և մուգ կանաչ տերևներով բանջարեղենը վիտամին A-ի և C-ի կարևոր աղբյուրներ են

Սնուցում