![](/sites/default/files/styles/first_1000_days/public/2020-05/ANI%20KIRAKOSYAN%20%28mashky%20mashkin%29%20%281%29_0.jpeg?itok=7CxQo99G)
ԿԿ խնդիրներ
Հայաստանում մինչև 6 ամսական երեխաների միայն 45%-ն է բացառապես կրծքով կերակրվում: Կրծքի կաթը լավագույն սնունդն է փոքրիկի համար, և դժվարությունները հաղթահարելու դեպքում, կրծքով կերակրումը ձեզ և ձեր սիրելի փոքրիկի համար հաճելի և անփոխարինելի զբաղմունք կդառնա:
Խորհուրդներ մանկաբույժից
- Երեխային կերակրե՛ք ըստ նրա պահանջի՝ այնքան հաճախ և այնքան երկար, որքան նա ցանկանում է, լինի գիշեր, թե ցերեկ:
- Այնուամենայնիվ հիշե՛ք, որ նորածիններին պետք է կերակրել օրական առնվազն 8-10 անգամ, քանի որ որոշ նորածիններ երկար են քնում, կերակրել չեն պահանջում և կարող են քաշը կորցնել:
- Պետք չէ սպասել, մինչև երեխան լացով կերակրել պահանջի: Քաղցած երեխաները ձեռքերը բերանն են տանում, թքարտադրություն են ունենում, բերանով և լեզվով ծծելու շարժումներ են անում, կարծես արդեն կերակրվում են:
- Թո՛ւյլ տվեք, որ երեխան ինքն ավարտի կերակրումը: Երբեմն նա կուրծքը թողնում է, մի փոքր հանգստանում է և նորից է կերակրել պահանջում: