Skip to main content

Կրծքով կերակրել երեխային ծննդից մեկ ժամվա ընթացքում: Ինչը կարող է օգնել, և ինչը՝ վնասել:

Անկախ նրանից, թե ծննդաբերությունը որտեղ է տեղի ունենում՝ խուլ գյուղի տնակում, թե խոշոր քաղաքի հիվանդանոցում, ծննդաբերությունից հետո առաջին ժամվա ընթացքում նորածիններին հարկավոր է դնել մոր կրծքին՝ հնարավորություն տալով փոքրիկներին ապրել, զարգանալ և հասնել իրենց ողջ ներուժին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ են տալիս երեխաներին բացառապես կրծքով կերակրել կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում` սկսած ծննդից հետո առաջին մեկ ժամից: Առանց որևէ հավելյալ սննդի՝ առաջին վեց ամիսների ընթացքում բացառապես կրծքով սնուցումը նպաստում է երեխայի զգայական և ճանաչողական համակարգերի զարգացմանը և պաշտպանում նրանց վարակիչ և քրոնիկ հիվանդություններից:

Սակայն մայրերն այս ամենը միայնակ չպետք է անեն: Վաղ և բացառապես կրծքով սնուցմանը պետք է աջակցեն հիվանդանոցները և ծննդատները, բուժաշխատողները, կառավարությունները և ընտանիքները: Երբ խոսում ենք ծնվելուց մեկ ժամ հետո կրծքով կերակրումը սկսելու աջակցության մասին, ահա ինչը կարող է օգնել, և ինչը՝ վնասել:

Օգնում է: Մաշկ-մաշկի շփումը ծննդից անմիջապես հետո

Անմիջապես մաշկ-մաշկի շփումը օգնում է կարգավորել նորածնի մարմնի ջերմաստիճանը և մոր մաշկից օգտակար բակտերիաներ վերցնել: Այս բակտերիաները երեխաներին պաշտպանում են վարակիչ հիվանդություններից և օգնում են ձևավորել սեփական իմունային համակարգը:

Ծննդից անմիջապես հետո մինչ առաջին կերակրման ավարտը մաշկ-մաշկի շփումը մի շարք այլ օգուտներ նույնպես ունի: Այն բարձրացնում է երեխայի՝ կրծքով սնվելու հավանականությունը, երկարացնում կրծքով սնուցման տևողությունը և բարելավում բացառապես կկ ցուցանիշները:

Վնասում է/Չի օգնում: Հավելյալ սնունդ և հեղուկներ

Կյանքի առաջին օրերին նորածիններին կրծքի կաթից զատ այլ սնունդ կամ հեղուկ հրամցնելը շատ տարածված է երկրագնդի տարբեր կետերում, և դա հաճախ կախված է մշակույթային նորմերի և/կամ ընտանեկան սովորույթների հետ կամ հիվանդանոցների ոչ գիտակաան հիմք ունեցող քաղաքականությունների հետ։ Այս սովորույթները տարբեր են. օրինակ՝ ձերբազատվել խեժից (կաթնագեղձերի արտազատուկ, որն արտադրվում է հղիության վերջին և ծննդաբերությունից հետո առաջին օրերին, հարուստ է հակամարմիններով), բժիշկը կամ ընտանիքի տարեց անդամը երեխային որոշակի սնունդ կամ հեղուկ են տալիս, օրինակ՝ կաթնախարնուրդ, շաքարաջուր կամ մեղր։

Օգնում է: Ծննդաբերել երեխայակենտրոն հիվանդանոցում

Երեխայակենտրոն հիվանդանոցները աջակցում են կրծքով կերակրմանը: Այս հաստատությունները նաև խորհուրդատվություն են տրամադրում այն մայրերին, ովքեր չեն կարող կամ որոշել են կրծքով չկերակրել երեխային՝ նրանց սովորեցնելով՝ ինչպես կարելի է օգտագործել դոնոր կաթը կամ անվնաս կերակրել կաթնախառնուրդով:

Այն երկրներում, ինչպիսիք են Շրի Լանկան և Թուրքմենիստանը երեխայակենտրոն հիվանդանոցները նպաստել են կրծքով կերակրման ցուցանիշների բարելավմանը: Թուրքմենստանում կանանց գրեթե 90%-ը և Շրի Լանկայի գրեթե բոլոր մայրերը ծննդաբերում են երեխայակենտրոն հիվանդանոցներում և երկու երկրներում էլ վաղ շրջանում կրծքով կերակրման բարձր ցուցանիշներ են նկատվում:

Վնասակար է/ Չի օգնում: Կեսարյանով ծննդաբերությունները՝ առանց կրծքով կերակրելու համապատասխան աջակցության:

Աշխարհում վերջին տասնամյակում կեսարյան հատումով ծննդաբերությունների քանակը զգալիորեն աճել է: Շատ երկրներում կեսարյան հատումով ծնված երեխաների կրծքով վաղ սնուցման ցուցանիշները զգալիորեն ցածր են:

Կեսարյանով ծննդաբերած մայրիկները շատ խնդիրների հետ են առնչվում ծննդաբերությունից հետո, օրինակ՝ հաղթահարել ցավազրկման ազդեցությունը, ապաքինվել վիրահատվելուց հետո, և կրծքով սնուցումը խթանող քաղաքականությամբ և կկ-ում հայրիկներին ներգրավելով, կեսարյան հատումով ծնված շատ երեխաներ նույնպես կարող են կրծքին դրվել ծնվելուց մեկ ժամվա ընթացքում:

Օգնում է: Վերապատրաստված բուժ աշխատողներ:

2005-2014 թթ-ին Ռուանդայում կրկնակի աճել են հմուտ մասնագետների կողմից իրականացվող ծննդաբերությունները: Նույն ժամանակահատվածում կրծքով վաղ սնուցման ցուցանիշները նույնպես նշանակալիորեն աճել են: Այս առաջընթացը հնարավոր դարձավ նաև հիվանդանոցներում կկ-ն խթանող Կառավարության համապատասխան քաղաքականության շնորհիվ:

Ռուանդայում այսօր 45 000 համայնքային բուժաշխատող կա, ովքեր մայրերին աջակցում են ճիշտ սնուցման և անվտանգ ծննդաբերության հարցերում: Անգամ եթե կեսարյան հատումներով ծնունդների քանակը 2010-2013 թվականներին կրկնակի աճել է, այն չի ազդել կրծքով վաղ սնուցման ցուցանիշների վրա՝ կրկին բացահայտելով պատշաճ վերապատրաստված բուժաշխատողների ուժը:

Վնասում է/Օգտակար չէ: Ավանդական սխալ մոտեցումները

Թեև հմուտ բուժաշխատողները հսակայական դեր ունեն երեխաների՝ կրծքով կերակրվելու հարցում, նրանք կարող են և ոչինչ չանել: Եթե նրանք չեն վերապատրաստվում և այնպիսի հնացած մոտեցումներ ունեն, ինչպիսիք են առանց համապատասխան ցուցման մորը և երեխային մեկուսացնելը, նորածնին այլ հեղուկ կամ սնունդ հրամցնելը, ապա սա կարող է բացասաբար անդրադառնալ կրծքով վաղ սնուցման ցուցանիշների վրա:

2014թ-ին Վիետնամում գրեթե բոլոր կանայք ծննդաբերում էին հիվանդանոցներում՝ 2006թ-ի 64 տոկոս կանանց համեմատ: Սակայն կրծքով վաղ սնուցման ցուցանիշը նվազել էր 40 տոկոսով: Ի պատասխան այս վիճակագրության՝ Առողջապահության նախարարությունը հաստատեց ազգային ուղեցույց, ըստ որի կարևորվեց մաշկ-մաշկի շփումը ծնվելուց անմիջապես հետո, իսկ մեկ ժամվա ընթացքում՝ վաղ կրծքով կերակրումը:

Վաղ կրծքով սնուցումը սկսելու մայրերին համապատասխան աջակցություն տրամադրելով կարելի է մեծ արդյունքներ գրացնել: Բայց միայն դրանով չպետք է բավարարվել: Մայրերին պետք է ազատություն տրվի՝ շարունակել կկ-ն այնքան, որքան նրանք ցանկանում են: Բոլորիս պարտականությունն է վերացնել մեր հասարակության մեջ առկա արգելքները, որոնք այսչափ դժվարացնում են կկ-ն:

Օգնում է: Վճարովի ընտանեկան արձակուրդ

Աշխատող մայրերը չպետք է ընտրություն կատարեն աշխատելու և կկ-ի միջև: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կանանց 18 շաբաթ տևողությամբ վճարովի ֆիզարձակուրդ տրամադրել և անհրաժեշտ ժամանակ ու տարածք առանձնացնել՝ աշխատանքի վերադառնալուց հետո նույնպես շարունակել կրծքով կերակրումը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ է տալիս առնվազն հետևել այս սկզբունքներին:

Վնասում է/ Օգտակար չէ: Առանց կրծքով կերակրելու հնարավորության աշխատավայրեր

Երբ կանայք վերադառնում են աշխատանքի, կկ-ն շարունակելու համար նրանց անհրաժեշտ է ղեկավարների աջակցությունը: Աշխատավայրում կրծքով կերակրելու իրավունքը, անհրաժեշտ ընդմիջումները, կրծքով կերակրման կամ կաթ կթելու համար համապատասխան տարածքը չափազանց կարևոր են այն կանանց համար, ովքեր ցանկանում են շարունակել կրծքով կերակրել իրենց երեխային:

ԿԿ խնդիրներ