![](/sites/default/files/styles/first_1000_days/public/2018-09/23.01.18_UNICEF_Kindergarten_016_0.jpg?itok=ByPDQ24v)
Խաղադարան
Խաղը երեխայի հիմնական զբաղմունքն է, աշխարհաճանաչողության նրա հիմնական գործիքը: Խաղի արդյունքում զարգանում են երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և զգայական ոլորտները, ակտիվանում է երևակայությունը: Խաղից է կախված, թե ինչ հմտություններով կզինվեն երեխաները, թե ինչպիսի մարդ կդառնան նրանք ու թե ինչպիսի աշխարհ կկերտեն վաղը: Ուրեմն, եկե՛ք խաղանք:
Հիշե՛ք, երեխաները սովորում են, երբ
- խաղեր են խաղում,
- լսում են ձեր պատմությունները, ձեր կարդացած հեքիաթները, իսկ հետո խոսում են դրա մասին,
- զբոսանքի ժամանակ կամ դրանից հետո խոսում են այն մասին, թե ինչ տեսան,
- երբ իրենք են պատմություններ պատմում կամ հորինում, արտասանում են, երգում, նկար են դիտում կամ էլ բացատրում են, թե ինչպես են ինչ-որ բան արել: