Խորհուրդներ 9-12 ամսական երեխաների ծնողներին
- Առարկաներ թաքցրեք ու տեսեք, թե արդյոք երեխան կարողանում է դրանք գտնել: Կտեսնեք՝ ինչքան է նա հետաքրքրված փնտրելու այդ առարկան:
- Երեխային առարկաների կամ մարդկանց անուններ ասեք: Այսպիսով նա կսկսի հետաքրքրվել շրջապատի առարկաներով ու մարդկանցով:
- Ցույց տվեք երեխային, թե ինչպես ձեռքերով խոսել: Օրինակ, ինչպես ասել «ցտեսություն»: Շուտով նա նույնպես կսկսի կրկնօրինակել ձեզ ու շարժումների ու բառերի միջև կապ հաստատել:
- Ահա տիկնիկի քիթիկը, բերանը, աչուկները: Տիկնիկի դեմքի մասերը ցույց տալուց հետո ցույց հետո ցույց տվեք ձեր ու երեխայի դեմքի մասերը նույնպես: Հետո վերցրե՛ք երեխայի ձեռքն ու նրա ձեռքով կրկնեք այս ամենը: Շուտով երեխան ինքը կսկսի տարբերել բառերն ու դրանք կապել մարմնի մասերի հետ:
- Երեխաների ինքնագնահատականը ու վստահությունը բարձրացնելու համար մշտապես դրական մոտեցե՛ք հարցին: Փորձե՛ք ավելի հաճախ ասել «այո», «լավ է», «շատ լավ է», քան «ոչ», «վատ է», «շատ վատ է» արտահայտությունները։
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ