![](/sites/default/files/styles/top_image/public/2019-02/2018.3.6_UNICEF_Children_130.jpg?itok=JvBuMeTr)
Խորհուրդներ 1-6 ամսական երեխաների ծնողներին
- Հնարավորություն տվե՛ք ձեր բալիկին տեսնել, լսել, ազատ շարժվել ու դիպչել ձեզ: Այսպիսով երեխայի և ձեր միջև վստահության մթնոլորտ կստեղծվի:
- Դանդաղ այս ու այն կողմ տեղաշարժեք գունավոր իրեր, որպեսզի երեխան տեսնի ու հասնի դրանց: Հասարակ ու ձայն հանող խաղալիքները հաստատ կգրավեն երեխայի ուշադրությունը:
- Ժպտացե՛ք ու ծիծաղե՛ք երեխայի հետ միասին: Շուտով պատասխան ժպիտ կստանաք նրանից:
- Խոսե՛ք ձեր երեխայի հետ և կրկնօրինակե՛ք նրա ձայները: Կտեսնե՛ք՝ ինչպես է ուշադիր զննում ձեզ ու հետո իր հերթին սկսում ձեզ կրիկնօրինակել:
- Օգնե՛ք ձեր երեխային հետևել որևէ առարկայի: Երբ նա նկատում է առարկան, այն դանդաղ այս ու այն կողմ շարժե՛ք: Նա աչքերով կսկսի հետևել այդ առարկային:
- Օգնե՛ք երեխային ինչ-որ անվտանգ առարկայի հասնել: Օրինակ, վերցրեք մի պլաստմասսե բաժակ: Երեխան կփորձի ձգվել, հասնել ու դիպչել դրան:
- Կտրե՛ք կենդանիների և սիրելի մարդկանց հասարակ պատկերներ: Աշխատե՛ք, որ դրանք գունավոր լինեն, տարբեր տեքստուրաներ ունենան: Պատմե՛ք այդ նկարների մասին, երբ երեխան նայում է դրանք: Կնկատե՛ք՝ ինչպես է երեխան նայում ու իրեն հատուկ կերպով մասնակցում զրույցին:
- Խաղացե՛ք ձեր երեխայի հետ: Նրան փորի վրա պառկացրե՛ք և ձեր մատներով շարժվե՛ք դեպի նա: Հետո արագ-արագ ասեք. «ահա իմ մատիկները կգան քեզ մոտ, նրանք գալիս են, հիմա մոտենում են»: Արագացրե՛ք կամ դանդաղացրե՛ք մատների շարժը ու կտեսնե՛ք՝ ինչպես է երեխան հաճույք ստանում այս խաղից:
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ