Skip to main content
Հետադարձ կապ

5 միջոց, որոնք կօգնեն ձեր երեխային հաջողել ապագայում

Ծնողավարությունը աշխարհի ամենադժվար և ամենակարևոր աշխատանքներից մեկն է, բայց դպրոցում կամ համալսարանում մեզ չեն սովորեցնում՝ ինչպես լավ ու արդյունավետ ծնող լինել։

Այդուհանդերձ, մեզ հայտնի են բազմաթիվ մոտեցնումներ, որոնց շնորհիվ ծնողները կարող են մարզել իրենց երեխայի ուղեղը։

Brain Matters վավերագրական ֆիլմի ռեժիսոր Կառլոտա Նելսոնը (Carlota Nelson) կիսվում է հինգ հեշտ, արդյունավետ և գիտականորեն հիմնավորված խորհուրդներով, որոնք կօգնեն ձեր երեխային ապագայում հաջողությունների հասնել:

 

1. Նորածնային շրջանում քաջալերեք երեխայի թոթովանքը /բլբլալը/ և դրան վերաբերվե՛ք որպես իսկական զրույցի

Նորածինների հնչյուններն ու ժեստերը նրանց հաղորդակցության միակ ձևն են: Գիտնականներն ասում են, որ մենք պետք է խթանենք երեխայի վաղ մանկական խոսքը և դրան վերաբերվենք որպես իսկական զրույցի: Օրվա ընթացքում ծնողները պետք է արձագանքեն երեխայի հնչյուններին և հուշումներին: Երեխայի լսած բառերի քանակը ձևավորելու է 2 տարեկանում նրա բառապաշարի հիմքը, իսկ ավելի ուշ՝ ընթերցանության մակարդակը: Լո՛ւրջ վերաբերվեք մանկական խոսակցություններին և խոսեք ձեր երեխաների հետ, որքան հնարավոր է շատ։

 

2. Կարդացեք ձեր երեխայի համար

Փոքր երեխաները թեկուզև դեռ չեն խոսում կամ կարդում, բայց նրանք ծնվել են սովորելուն պատրաստ: Նույնիսկ 3 ամսական տարիքում նրանք կարող են տարբերել աշխարհի յուրաքանչյուր լեզվով օգտագործվող յուրաքանչյուր հնչյուն: Ամեն անգամ, երբ բարձրաձայն կարդում եք ձեր երեխայի համար, դուք ձևավորում եք նրա լեզվական հմտությունները: Երբ նրա համար կարդում եք, անպայման ցույց տվեք գրքի նկարները կամ պատմվածքի վերաբերյալ հարցեր տվեք նրան։ Պարզ հարցերը, ինչպիսիք են՝ «ինչ են նրանք հագնում» և «քանի՞սն են», կբարելավեն ձեր երեխայի լեզվական հմտությունները: Նորածինների համար ընթերցելը ոչ միայն նրանց նոր բառերի հետ է ծանոթացնում, այլև սեր է առաջացնում գրքերի և ընթերցանության նկատմամբ: Հիշե՛ք, ընթերցողները առաջնորդներ են։

3. Սովորե՛ք ամեն օր ամեն մի գործողություն կատարելիս

Նորածինների համար յուրաքանչյուր գործողություն սովորելու հնարավորություն է: Լոգանքը, լվացքը տեսակավորելը, ճաշ պատրաստելը ուսուցման հիանալի պահեր են: Պատմե՛ք, թե ինչ եք անում՝ լեզվական հմտությունները բարելավելու համար: Մաթեմատիկա սովորեցնելու համար՝ հաշվեք և տեսակավորեք լվացքը, գիտական մտածողությունը խթանելու համար՝ խաղացեք սննդային բաղադրիչների և նյութերի հետ: Տարբեր հույզեր արտահայտող դեմքեր կերտելը հիանալի միջոց է հուզական զարգացման համար։ Եվ այսպես շարունակ․․․

 

4. Կարևորե՛ք խաղը

Փոքր երեխաներն անընդհատ սովորում են: Երբ նրանք խաղում են, նրանք ձեռք են բերում կյանքի կարևոր հմտություններ: Բեմադրած խաղը թույլ է տալիս նրանց զգալ, թե ինչպիսին է լինել մեկ ուրիշի փոխարեն և հասկանալ ուրիշների զգացմունքները: Երբ նրանք խաղում են ուրիշների հետ, նրանք սովորում են փոխզիջումների գնալ և հերթ սահմանել: Երևակայական ազատ խաղով զբաղվելը, օրինակ՝ ձևացնելը, թե խաղալիք գնացքը կարող է ճանապարհորդել տիեզերքում, զարգացնում է ստեղծագործական մտածողությունը և խոսքը, երբ նրանք պատմում են իրենց գաղափարները: Երբ երեխաները պատկերացնում են նոր աշխարհներ, փոքր երեխաները սովորում են լուծել խնդիրներ և ստեղծել նոր հնարավորություններ:

Այն, ինչ պարզապես զվարճալի է թվում, իրականում շատ կարևոր աշխատանք է: Լուրջ վերաբերվեք խաղին, քանի որ խաղը զարգանալու լուրջ հնարավորություն է: Շատ հաճախ մի՛ զբաղվեք հեռախոսով կամ համակարգչով ձեր երեխայի ներկայությամբ, քանի որ նրանք իրենց պակաս կարևոր են զգում:

 

5. Օրինա՛կ ծառայեք

Նորածինները հանճարեղ նմանակողներ են: Նրանք կրկնում են այն ամենը, ինչ տեսնում են: Մինչև խոսելը նրանք դառնում են դեմքի արտահայտությունները և ոչ-բանավոր վերաբերմունքը հասկացող հմուտ մասնագետներ և սովորում են նմանակել դրանք: Դիտելով ձեր մարմնի լեզուն, ինչպես եք վերաբերվում ուրիշներին կամ ինչպես եք արձագանքում խնդիրներին, երեխաները անպայման որդեգրելու են այդ վերաբերմունքն ու կրկնեն այն: Երեխային շրջապատող միջավայրն ու վարվելակերպն են ձևավորում այն մարդուն, որ նա կդառնա։

Որդեգրե՛ք այս հինգ մոտեցումները և կբարձրացնեք ձեր երեխայի՝ ապագայում հաջողելու հնարավորությունները:

Նրան ապագայում հաջողության հասնելու լավագույն գործիքները տալը ոչ մի կապ չունեն փողի կամ ուսման շռայլ միջոցների հետ: Ամեն ինչ կախված է ձեր, ձեր ժամանակի, ներգրավվածության մակարդակի և որակի հետ: