Skip to main content
Հետադարձ կապ

Դիտե՛ք «Ծնողական ժողովը» Առաջին ալիքի եթերում ամեն ուրբաթ 20:20-ին

Սիրելի հայրիկներ, մայրիկներ, տատիկներ ու պապիկներ, կրկին հրավիրում ենք ձեզ «Ծնողական ժողովի» յուրաքանչյուր ուրբաթ ժամը 20:20-ին Առաջին ալիքի եթերում:

Այս եթերաշրջանում մասնագետների և ծնողների հետ քննարկելու ենք թեմաներ, որոնք ծնողները բարձրացրել են ինչպես հանդիպումների ժամանակ, այնպես էլ առցանց հաղորդագրությունների ու մեկնաբանությունների միջոցով: Անդրադառնալու ենք առողջ սննդի և քնի կարևորությանը, ամուսնալուծություններին և երեխայի լավագույն շահին, բուլինգին ու կիբերանվտանգությանը, արտակարգ իրավիճակներին պատրաստվածությանն ու առաջին օգնությանը, հետծննդաբերական սթրեսին և ինքնախնամքի կարևորությանը ու շատ այլ թեմաների:

Բոլորս լավագույնն ենք ցանկանում մեր երեխաների համար, բայց երեխա դաստիարակության իդեալական ուղեցույց չկա, թեև այն բավականին բարդ աշխատանք է և ոչ թե մեկ, այլ գուցե մի քանի ուղեցույց է պահանջում:

Ահա թե ինչու ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հանրային հեռուստաընկերությունը, համագործակցելով փորձագետների հետ, փորձում են աջակցել ծնողներին ապահովել երեխաների համար գրագետ խնամք և հաղթահարել ճանապարհին հանդիպող մեծ ու փոքր մարտահրավերները:

Ճիշտ այնպես, ինչպես ծնողներն իրենց երեխաներին տալիս են թևեր՝ պատրաստելով նրանց ավելի լավ ապագայի համար, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առաջին ալիքը թևեր են տալիս ծնողներին՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ գիտելիք և գործիքներ երջանիկ և առողջ երեխա դաստիարակելու համար:

#ԹևերՏալովԾնողներին՝ թևեր տալու յուրաքանչյուր երեխայի:💙

Դիտե՛ք «Ծնողական ժողովը» Առաջին ալիքի եթերում ամեն ուրբաթ 20:20 -ին:

 

Ինչպե՞ս կանխարգելել կամ հաղթահարել հետծննդաբերական սթրեսը

Սիրելի՛ հայրիկներ և մայրիկներ, կարևոր է նախապես նաև հուզականորեն պատրաստվել ծննդաբերությանը: Հետծննդաբերական շրջանն իսկապես բարդ է, քանի որ կյանքում փոփոխությունները շատ են: Ձեր հանդեպ ներողամիտ եղեք։ Մի՛ մոռացեք ձեր կարիքների մասին և հավաստիացեք, որ տանն անհրաժեշտ օժանդակություն եք ստանում: Հետևեք ձեր զգացողություններին և հիշեք, որ եթե տագնապային զգացողությունները տևական ժամանակ շարունակվում են, ապա աջակցության կարիք ունեք: Միացե՛ք Ծնողական ժողովին՝ կարևոր հարցեր ենք քննարկելու։

Ի՞նչ են ուտում մեր երեխաները

Եթե վերլուծենք, թե ինչ տեղ են զբաղեցնում սնունդը և սնվելը մեր ընտանիքում, ինչ ու ինչպես ենք խոսում սնվելու, քաշի ու մարմնի մասին՝ կտեսնենք, թե որտեղից են սկիզբ առնում մեր երեխաների սխալ սնվելը, ավելի կամ պակաս քաշը ու մի շարք այլ խնդիրներ։ 

Երեխաների սննդային սովորույթների ձևավորումն ու դրա հետևանքները քննարկում ենք ծնողների ու մասնագետների հետ այս «Ծնողական ժողովում»: 

Ինչպե՞ս պատրաստվել արտակարգ իրավիճակներին

Ինչպե՞ս պատրաստվել արտակարգ իրավիճակներին։ Ինչպե՞ս նախապատրաստել երեխաներին, ինչպե՞ս խոսել նրանց հետ այս կնճռոտ թեմայի մասին ու չվախեցնել նրանց։ Բարդ, բայց շատ կարևոր թեմա ենք քննարկում այսօր Ծնողական ժողովում։ Դիտե՛ք:

Ինպե՞ս ձևավորել թվային առողջ սովորություններ տանը

Ամեն ժամանակաշրջան նոր մարտահրավերներ է բերում ծնողներին։ Բայց, եթե տակավին քսան տարի առաջ ծնողները դժվարություն էին անվանում այն, ինչ կարելի էր տեսնել, շոշափել ու հասկանալ, ապա այսօր, պայմանավորված համացանցով, վտանգներն ամենուր են: 

Ինչպե՞ս ապահովել երեխաների անվտանգությունը համացանցում, ինպե՞ս ձևավորել թվային առողջ սովորություններ տանը։ Դիտե՛ք համացանցում անվտանգության վերաբերյալ Ծնողական ժողովը: 

Ի՞նչն է խանգարում երեխաներին ունենալ լիարժեք քուն

Առողջ քունը կարևոր է ցանկացած տարիքում, երեխաների պարագայում՝ առավել ևս։ Նրանց օրգանիզմի առանձին հատվածների ու գործառույթների ձևավորման անմիջական պատասխանատուն քունն է։ Պարզ օրինակ՝ կան հորմոններ, որոնք արտադրվում են միայն քնած ժամանակ։

Ինչպե՞ս է քունն ազդում երեխաների աճի, ինքնազգացողության, զարգացման և նույնիսկ առաջադիմության վրա։ Ի՞նչն է խանգարում և օգնում երեխաներին ունենալ լիարժեք քուն։ Այս և այլ հարցեր քննարկել ենք մի խումբ ծնողների ու մասնագետների հետ։ Դիտե՛ք:

Ինչպե՞ս պատասխանել հաշմանդամության մասին երեխաների հարցերին

Խարանավորումը խտրականություն դնող պիտակավորումն է, որը մարդկանց առնվազն երկու խմբերի միջև կառուցում է պատ։

Ինչո՞ւ են որոշ երեխաներ դառնում խարանավորման զոհ։ Ինչպիսի՞ հետևանքների է բերում խարանավորումը և ի՞նչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրն արատավոր այդ շղթան կոտրելու համար։

Այս անգամ քննարկում ենք հաշմանդամությամբ պայմանավորված խարանավորումը:

Ինչպես օգնել բուլինգի զոհին և բուլինգի ենթարկողին

Ինչպե՞ս ճանաչել բուլինգը, ովքեր են այն իրականացնողներն ու դրա զոհերը, ինչպե՞ս օգնել բուլինգի ենթարկվողին և ենթարկողին։ 

Այս Ծնողական ժողովում քննարկում ենք բուլինգը, դրա տեսակները և այն հաղթահարելու ուղիները:

Նույնաբովանդակ այլ նյութեր