Կենդանացնե՛նք նկարը
Համացանցից գտնում եք սյուժետային նկարներ, որտեղ ողջ ընտանիքն է պատկերված։ Պայմանը հետևյալն է․ պետք է նայել նկարին ու փորձել կրկնօրինակել այն։ Անհրաժեշտ է նաև փորձել սենյակը նկարին համապատասխան կերպով դասավորել, նմանատիպ հագուստներ ու աքսեսուարներ կրել ու քարանալ։ Ազդանշանից հետո նկարը կենդանանում է։ Մասնակիցները, ենթադրելով, թե ինչ խոսակցություն տեղի կունենա այդ նկարում և ինչպես իրադարձությունները կզարգանային, կարծես թե, բեմականացնում են նկարը։
Սա զարգացնում է երեխայի երևակայությունը, խոսքը, տրամաբանական մտածողությունը, ինչպես նաև ուշադրությունը, որովհետև պետք է ուշադիր նայել նկարին ու այն փորձել վերարտադրել իրական կյանքում։
Ուղղակի աշխատեք այնպիսի նկար ընտրել, որտեղ հայրիկը ներկա է։ Մեխանիկորեն, կներգրավեք նաև նրանց։ Ահա այդպիսի նկարի մեկ օրինակ։