Skip to main content
Հետադարձ կապ

Խաղադարան

Խաղը երեխայի հիմնական զբաղմունքն է, աշխարհաճանաչողության նրա հիմնական գործիքը: Խաղի արդյունքում զարգանում են երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և զգայական ոլորտները, ակտիվանում է երևակայությունը: Խաղից է կախված, թե ինչ հմտություններով կզինվեն երեխաները, թե ինչպիսի մարդ կդառնան նրանք ու թե ինչպիսի աշխարհ կկերտեն վաղը: Ուրեմն, եկե՛ք խաղանք:

Հիշե՛ք, երեխաները սովորում են, երբ

  • խաղեր են խաղում,
  • լսում են ձեր պատմությունները, ձեր կարդացած հեքիաթները, իսկ հետո խոսում են դրա մասին,
  • զբոսանքի ժամանակ կամ դրանից հետո խոսում են այն մասին, թե ինչ տեսան,
  • երբ իրենք են պատմություններ պատմում կամ հորինում, արտասանում են, երգում, նկար են դիտում կամ էլ բացատրում են, թե ինչպես են ինչ-որ բան արել:

#LearningAtHome-Սարդոստայն
Մարզվում ենք նաև տանը։

«Կանաչ» խաղ
Երկրի համաշխարհային օրվա առթիվ առաջարկում ենք ձեր երեխաների հետ խաղալ այս խաղը։

Թաքցնում ենք խաղալիքը
Այս խաղը կօգնի զարգացնել երեխայի ուշադրության կենտրոնացումը

Խաղեր տառերի, բառերի և պատմությունների հետ
Խաղի բազմազանությունը կարևոր է երեխայի մոտ ավելի շատ հմտություններ ձևավորելու համար:

Համընկնող տառեր
Թողե՛ք՝ երեխան ինքը բացահայտի, որ սխալվել է: Ավելին, հարցրե՛ք նրան, թե ինչու է այդպես ուղղում սխալը:

Դրական ծնողավարում