Թղթե ինքնաթիռ
Արդյո՞ք կարող ես պատրաստել թղթե թռչող ինքնաթիռ։ Խաղացե'ք այս զվարճալի խաղը, որը կսովորեցնի ձեր երեխային խոչնդոտներ հաղթահարել՝ փորձարկելով տարբեր գաղափարներ, կառավարել վրդովմունքը և կզարգացնի ուշադրության կենտրոնացումը։ Խաղը կարելի է դարձնել ավելի խրթին՝ կշիռ ավելացնելով ինքնաթիռների վրա։
Խաղի համար ձեզ պետք կգան՝ տարբեր չափսերի, գույների և հաստության թղթեր, մկրատ, գրիչներ և կպչուն ժապավեն։
- Յուրաքանչյուրդ վերցնելով մեկական թուղթ՝ մտածեք թե ինչ հատկանիշներ պետք է ունենա ինքնաթիռը և քննարկեք իրար հետ։
- Խմբերով կամ առանձին-առանձին պատրաստեք ձեր թղթե ինքնաթիռը և փորձեք թռցնել այն։
- Արդյո՞ք լավ թռավ ինքնաթիռը։ Եթե ոչ, ապա փոփոխեք դրա կառուցվածքը այնքան, մինչև որ այն բավականաչափ հեռու թռչի։
- Ցանկության դեպքում կարող եք զարդարել և անգամ անվանակոչել ձեր ինքնաթիռը։
- Երբ բոլորի թղթե ինքնաթիռները պատրաստ կլինեն, մրցեք միմյանց հետ։ Ու՞մ ինքնաթիռը կարող է ամենահեռուն թռչել։ Ու՞մ ինքնաթիռը կարող է պտույտներ անել։ Ու՞մ ինքնաթիռն ունի ամենալավ տեսքը։
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ