Skip to main content
Հետադարձ կապ

Քամի

Ուսումնասիրե'ք քամի երևույթը և նկարե'ք դրա միջոցով։ Այս խաղը հիանալի եղանակ է զգայական հմտությունների միջոցով՝ շարժման ու տարածության փոխկապակցված աշխատանքը հասկանալու համար:

Խաղի համար ձեզ պետք կգան՝ Լեգո աղյուսներ, չորացրած տերևներ, թղթեր և ստվարաթղթեր, խմելու համար տարբեր հաստության ձողիկներ, ներկ, մանր քարեր կամ այլ փոքր առարկաներ։

  1. Սկզբում խոսեք քամու մասին։ Արդյո՞ք կարելի է այն տեսնել կամ համտեսել։ Ինչպե՞ս եք այն զգում մազերի կամ մաշկի վրա։
  2. Վերցրեք ստվարաթղթի կտոր կամ տերև, փակեք ձեր աչքերը և փչեք։
  3. Այնուհետև, որպեսզի տեսնեք թե ինչպես է քամին ազդում ավելի ծանր առարկաների վրա, վերցրեք լեգո աղյուս կամ քար, և նույնպես փորձեք փչել։
  4. Իսկ հիմա ժամանակն է քամին պատկերել թղթի վրա, ինչը շա՜տ հեշտ է։ Պարզապես խմելու ձողիկի միջոցով փչեք ներկը թղթի վրա։ Այս եղանակով կարող եք անգամ առարկաներ պատկերել՝ փչելով ներկը տվյալ առարկայի եզրագծով։