Քամի
Ուսումնասիրե'ք քամի երևույթը և նկարե'ք դրա միջոցով։ Այս խաղը հիանալի եղանակ է զգայական հմտությունների միջոցով՝ շարժման ու տարածության փոխկապակցված աշխատանքը հասկանալու համար:
Խաղի համար ձեզ պետք կգան՝ Լեգո աղյուսներ, չորացրած տերևներ, թղթեր և ստվարաթղթեր, խմելու համար տարբեր հաստության ձողիկներ, ներկ, մանր քարեր կամ այլ փոքր առարկաներ։
- Սկզբում խոսեք քամու մասին։ Արդյո՞ք կարելի է այն տեսնել կամ համտեսել։ Ինչպե՞ս եք այն զգում մազերի կամ մաշկի վրա։
- Վերցրեք ստվարաթղթի կտոր կամ տերև, փակեք ձեր աչքերը և փչեք։
- Այնուհետև, որպեսզի տեսնեք թե ինչպես է քամին ազդում ավելի ծանր առարկաների վրա, վերցրեք լեգո աղյուս կամ քար, և նույնպես փորձեք փչել։
- Իսկ հիմա ժամանակն է քամին պատկերել թղթի վրա, ինչը շա՜տ հեշտ է։ Պարզապես խմելու ձողիկի միջոցով փչեք ներկը թղթի վրա։ Այս եղանակով կարող եք անգամ առարկաներ պատկերել՝ փչելով ներկը տվյալ առարկայի եզրագծով։
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ