Skip to main content
Հետադարձ կապ

#LearningAtHome _ Պատրաստում ենք միասին

Գիտե՞ք, թե ինչ դրական ազդեցություն է ունենում երեխայի վրա նրա հետ միասին ուտեստներ պատրաստելը։ Այն նպաստում է երեխայի սոցիալ-զգայական, խոսքի և մտավոր կարողությունների զարգացմանը։ Պարզ հանձնարարություններից են՝ բլիթների վրա կարագ քսելը, բանջարեղեն խառնելը, սեղան գցելը։ Երեխաները իսկապես սիրում են պատրաստել, կարող եք նաև նրանց պատրաստելու բազային կանոններ սովորեցնել և մթերքի օգտակարության մասին պատմել։ Չմոռանաք ուտեստ պատրաստելուց առաջ և հետո, ինչպես նաև՝ ուտելուց առաջ լվացվել։ 

Նկարահանեք «Համեղ պատրաստման հաղորդաշարի» ձեր տան թողարկումը և ուղարկեք մեզ կամ տարածեք տեսանյութը սոց ցանցերի ձեր էջերով՝ ներառելով #LearningAtHome և #ՏանըՀավեսէ հեշթեգերը։