Թաքցնում ենք խաղալիքը
Տանը մի շարքով շարե՛ք տարբեր խաղալիքներ։ Թող երեխան բարձրաձայն անվանի շարքը՝ օրինակ, նապաստակ, փիղ, շուն, և այլն։ Հետո երեխան փակում է աչքերը, իսկ ծնողը պահում է խաղալիքներից մեկը։ Աչքերը բացելուց հետո երեխան պետք է ասի, թե որ խաղալիքն է բացակայում։
Հետագայում կարող եք տեղափոխել խաղալիքները կամ տանը պահել դրանք ու համապատասխան հուշումներով երեխային ուղորդել, որ գտնի խաղալիքները։ Այսպիսի քվեստանման խաղերը զարգացնում են նաև երեխայի՝ տարածության մեջ կողմնորոշվելու հմտությունը։
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ