
Հրավիրում ենք «Ծնողական ժողովի» չորրորդ եթերաշրջանին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առաջին ալիքը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ ներկայացնում են «Ծնողական ժողով» հաղորդաշարի չորրորդ եթերաշրջանը: Այս անգամ կրկին հավաքել ենք ծնողներին հուզող հարցերը, որոնց պատասխանում ենք մասնագետների հետ միասին:
Այս եթերաշրջանում ևս անդրադառնալու ենք բազմազան թեմաների. ակադեմիական սթրես, ոււշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ, երեխաների ֆինանսական կրթություն, ռիսկային վարք դեռահասության շրջանում, օնլայն խաղեր, աուտիզմ, խոսքի կամ զարգացման հապաղում, առաջին լուրջ սիրահարվածություն, տարիքային ճգնաժամեր, հղիության անտեսանելի կողմը և այլն:
Պատասխանելու ենք այնպիսի հացերին, ինչպիսիք են. ինչպես զարգացնել երեխայի հուզական ինտելեկտը, քննադական ու ստեղծագործ մտածելակերպը, ինչպես դնել և պահպանել սահմաններ և կարգապահական կանոնները։
Յուրաքանչյուր ուրբաթ ժամը 18:20-ին սպասում ենք բոլոր հայրիկներին ու մայրիկներին, պապիկներին ու տատիկներին, ինչպես նաև դեռահասներին՝ Առաջին ալիքի եթերում:
Եթե ինչ-ինչ պատճառներով չեք հասցնի դիտել այս կամ այն թեման եթերում, ապա Բեյբիսեֆ-ի այս էջում ձեզ համար հավաքելու ենք հաղորդման բոլոր թողարկումները: Իսկ եթե ընթացքում հարցեր կծագեն թեմայի վերաբերյալ կամ նոր թեմաների առաջարկներ կունենաք, ապա գրեք ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ֆեյսբուքյան էջին: Կփորձենք հավաքել բոլոր նոր թեմաներն ու դիտարկել դրանք հետագայում ստեղծվող բովանդակության շրջանակում:
Հեռուստատեսային այս նախաձեռնության հիմնական կարգախոսին՝ «Թեևեր տալով ծնողներին՝ թևեր տալու յուրաքանչյուր երեխայի», համահունչ, շարունակելու ենք ծնողներին աջակցել՝ առողջ ու երջանիկ երեխաներ մեծացնելու բարդ, բայց ամենակարևոր գործում:
Ակադեմիական սթրես, ծնող-դպրոց հարաբերություններ
Ինչպե՞ս է ծագում ակադեմիական սթրեսը երեխաների և ծնողների մոտ, ի՞նչ արդյունավետ միջոցներ կան դրան դիմակայելու և երեխաներին աջակցելու, որպեսզի ուսումնական մոտիվացիան և աշակերտի բարեկեցությունը չտուժեն։ Ինչպե՞ս հաստատել և պահպանել առողջ և արդյունավետ ծնող-դպրոց հարաբերություններ։
Այս և այլ հարցերի անդրադարձել ենք «Ծնողական Ժողով»-ի չորրորդ եթերաշրջանի անդրանիկ եթերում։