Skip to main content
Հետադարձ կապ

Անվտանգության կանոններ, որ պետք է հետևել երեխային քնեցնելիս

Մի քանի անվտանգության կանոններ, որնց հարկավոր է ուշադրություն դարձնել երեխային քնեցնելիս:

  1. Փոքրիկին պետք է քնեցնել միայն մեջքի վրա պառկած դիրքում. հետազոտությունները վկայում են, որ մնացած բոլոր դիրքերը վտանգավոր են մանուկների համար:
  2. Երեխաներին անհրաժեշտ է քնեցնել համեմատաբար կոշտ (ոչ շատ փափուկ) ներքնակի վրա: Վերջինս պետք է ծածկի օրորոցի ողջ մակերեսը, որպեսզի փոքրիկը չհայտնվի ներքնակի և օրորոցի միջև առաջացած փոսերում:
  3. Մինչև երեխայի մեկ տարեկանը բարձ մի օգտագործեք:
  4. Պետք չէ կերակրել երեխային, քանի դեռ նա չի արթնացել:
  5. Երեխայի գլխի դիրքը պարբերաբար անհրաժեշտ է փոխել:
  6. Երեխայի գանգաթաղի ոսկրերը բավականին փափուկ են, ուստի դրանց դեֆորմացիայից խուսափելու համար երեխայի մահճակալի մեջ չպետք է լինի որևէ այլ իր կամ խաղալիք: