0-11 ամսական, 1-2 և 3-4 տարեկան երեխաների ֆիզիկական ակտիվության և քնի վերաբերյալ խորհուրդներ
Եթե երեխայի մեկ տարեկանը դեռ չի լրացել
0-3 ամսականում երեխան պետք է քնի 14-17 ժամ, 4-11 ամսականում՝ 12-16 ժամ՝ ներառյալ ցերեկային կարճատև քունը:
Այս տարիքում երեխան պետք է առնվազն 30 րոպե ֆիզիկապես ակտիվ լինի: Այս տարիքի երեխաները չպետք է որևէ րոպե անցկացնեն էկրանի առջև։
1-2 տարեկան երեխաները պետք է ողջ օրվա ընթացքում առնվազն 180 րոպե զբաղվեն աշխուժության մակարդակի ցանկացած ֆիզիկական ակտիվությամբ, այդ թվում՝միջին և բարձր ֆիզիկական ակտիվությամբ: Որքան ավելի շատ է ֆիզիկական ակտիվությունն, այնքան լավ: Չարժե առանց ընդմիջումների 1 ժամից ավել երեխային պահել զբոսանքի սայլակում, աթոռակի մեջ, խնամակալի մեջքին կապված կամ երկար ժամանակով նստած թողել:
Եթե երեխան 1-2 տարեկան է
1 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում էկրանների առջև ժամանակ անցկացնել (նայել հեռուստացույց կամ տեսանյութ, համակարգչով խաղեր խաղալ):
2 տարեկան երեխաները կարող են օգտվել գաջեթներից օրվա ընթացքում 1 ժամից ոչ ավել, ընդ որում՝ որքան քիչ, այնքան լավ:
Խրախուսվում է նստած ժամանակ երեխային զբաղեցնել կարդալով կամ պատմություններ պատմելով:
Այս տարիքում երեխան պետք է քնի 11-14 ժամ՝ ներառյալ ցերեկային քունը։
Էկրանների առջև թույլատրելի ժամաքանակը՝ 0 րոպե՝ 1 տարեկան երեխաների համար, 60 րոպեից ոչ ավել՝ 2 տարեկան երեխաների համար։
Եթե երեխան 3-4 տարեկան է
3-4 տարեկան երեխաները պետք է օրվա ընթացքում առնվազն 180 րոպե զբաղվեն աշխուժության ցանկացած ֆիզիկական ակտիվությամբ, որից 60 րոպեն միջին և բարձր ակտիվությամբ: Որքան ավելի շատ է ֆիզիկական ակտիվությունը, այնքան՝ լավ:
Չարժե միանգամից մեկ ժամից ավել երեխային պահել զբոսանքի սայլակում, աթոռակի մեջ կամ երկար ժամանակ նստած պահել: Էկրանի առջև անցկացրած ժամանակը չպետք է գերազանցի 1 ժամը, ընդ որում՝ որքան քիչ, այնքան լավ:
Խրախուսվում է նստած ժամանակ երեխային զբաղեցնել կարդալով կամ պատմություններ պատմելով։
Այս տարիքի երեխաները պետք է քնեն 10-13 ժամ՝ ներառյալ ցերեկային քունը:
Երեխայի կյանքի առաջին 5 տարիներին այս խորհուրդներին հետևելը հանգեցնում է ավելի լավ մոտորիկայի և իմացական զարգացվածության, հոգեսոցիալ (զգացմունքների կառավարման), ոսկրի և կմախքի առողջության և վնասվածքների վտանգի նվազեցման:
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: