Ինչո՞ւ պետք է պատվաստել երեխաներին
Պատվաստումերը լավագույն միջոցն են երեխաներին վերը թվարկված վարակներից պաշտպանելու համար:
Պատվաստումերն անհրաժեշտ են՝
Որպեսզի կանխարգելվի հիվանդացման դեպքը
Որպեսզի կանխարգելվի մահը կամ հաշմանդամությունը
Որպեսզի վարակներից պաշտպանվեն բնակչության ստվար զանգվածները
Պատվաստանյութերը պատրաստված են հիվանդություն առաջացնող մանրէներից, որոնք փոփոխված են այնպես, որ մարդկանց չվնասեն, բայց միաժամանակ ապահովեն վստահելի պաշտպանություն: Պատվաստանյութն օրգանիզմում առաջացնում է համապատասխան հակամարմիններ, որոնք բնական վարակի հետ հանդիպելու դեպքում պաշտպանում են հիվանդանալուց: Իսկ եթե նույնիսկ պատվաստված երեխան հիվանդանում է, ապա հիվանդությունն ընթանում է անհամեմատ թեթև:
Վարակիչ հիվանդությունները շատ արագ են տարածվում: Սակայն այդ տարածումը կարելի է կանգնեցնել միայն այն պարագայում, երբ տվյալ բնակավայրում պատվաստված մարդկանց թիվը բավարար մակարդակի է (90%-ից ոչ պակաս):
Համայնքում որքան շատ են պատվաստված երեխաները (նաև մեծահասակները), այնքան պաշտպանված է համայնքի յուրաքանչյուր անդամը:
Երեխաները պատվաստումերը ստանում են ներարկումերի կամ խմելու ձևով: Կան պատվաստանյութեր, որոնք կատարվում են միայն մեկ անգամ, կան պատվաստումեր, որոնք պահանջում են կրկնապատվաստում: ԲՑԺ պատվաստումը, որը պաշտպանում է երեխային տուբերկուլոզի ծանր ձևերից, ստանում են նորածնային տարիքում ծնվելուց 0-48 ժամ հետո, քանի դեռ երեխան չի շփվել հիվանդների հետ: Եթե երեխան ծննդատանը չի ստացել ԲՑԺ-ի պատվաստումը այս կամ այն պատճառով, ապա անհրաժեշտ է նրան պատվաստել որքան հնարավոր է շուտ:
Կարևոր է, որպեսզի Դուք իմանաք, որ ինչպես բոլոր պատվաստումների, այնպես էլ ԲՑԺ-ի պատվաստման արդյունքում կարող են լինել սպասելի ռեակցիաներ։ Առավել հաճախ հանդիպում է տեղային բորբոքային ռեակցիան, որն առանց որևէ միջամտության ավարտվում է սպիացմամբ։ ԲՑԺ պատվաստումից հետո հազվադեպ կարող է զարգանալ սրսկման տեղին հարակից ավշային հանգույցի մեծացում, ինչը պայմանավորված է երեխայի իմուն համակարգի առանձնահատկությամբ։
Այնուամենայնիվ, եթե Դուք անհանգստացած եք, դիմեք բժշկին կամ բուժքրոջը և կատարեք նրա խորհուրդները: Չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ: