Նորածնին բարուրել խորհուրդ չի տրվում
Նորածնին բարուրել խորհուրդ չի տրվում, քանի որ`
- ամուր բարուրելիս երեխայի մարմնի և տակաշորի միջև օդի շերտ գրեթե չի մնում, ինչը թույլ չի տալիս ջերմությունը պահել,
- մարմնի սեղմված մասերում նվազում է արյան շրջանառությունը, որը հանգեցնում է այդ հատվածներում ջերմաստիճանի անկման,
- բարուրված երեխան ավելի շատ է քնում և ավելի քիչ է կուրծք պահանջում, որը խանգարում է նորմալ կաթնարտադրության հաստատմանը և երեխայի աճին,
- գլխով ամուր բարուրելը դժվարացնում է կրծքով կերակրումը, քանի որ երեխան չի կարողանում շարժել գլուխը և բաց անել բերանն այնպես, որպեսզի ճիշտ ամրակցվի կրծքին,
- ամուր բարուրելը դժվարացնում է երեխայի շնչառությունը,
- բարուրելը բացասաբար է անդրադառնում հենաշարժիչ համակարգի զարգացման վրա, օրինակ` այն ազդում է կոնքազդրային հոդի թերզարգացմանը,
տանը խորհուրդ չի տրվում անգամ գլխարկ հագցնել երեխային:
Մեկանգամյա օգտագործման տակդիրները շատ ավելի հարմար են. դրանք ունեն մի շարք առավելություններ և անվտանգ են նորածնի համար: Իսկ մաշկի խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին փոխել տակդիրները:
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ