Երեխայի քունը
- Քունը նորածնի համար նույնքան կարևոր է, որքան ճիշտ սնուցումը:
- Նորածնի քնի միջին տևողությունը կազմում է 16-18 ժամ, և միայն գիշերային քունը բավարար չէ:
- Մինչև 2-3 ամսական հասակը երեխան քնում է և արթնանում է ամեն կերակրումից առաջ:
- Ցերեկային քնի ժամանակ կարիք չկա ապահովել լիակատար լռություն:
- Սովորեցրեք երեխային քնել տնային սովորական ցածր աղմուկի տակ:
- Քնելուց առաջ պայծառ լույս մի վառեք ու մի զվարճացրեք երեխային:
- Երեխայի քուն մտնելուց հետո սպասեք ևս 5-10 րոպե և նոր միայն զբաղվեք այլ գործերով:
- Լոգանքը և մեղմ երաժշտությունը նպաստում են երեխայի քնելուն:
- Մահճակալը երեխային պետք է հիշեցնի միայն քնելու մասին:
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ