Skip to main content
Հետադարձ կապ

Հրավիրում ենք «Ծնողական ժողովի»՝ քննարկելու երեխաների առողջությանը և գրագետ խնամքին վերաբերող թեմաներ

Ծնողները և խնամակալները հաջորդ սերնդի գլխավոր ճարտարապետներն են: Հենց նրանք են ձևավորում այն փորձառությունները, որոնք զարգացնում են իրենց երեխաների ուղեղը և դնում նրանց առողջ զարգացման և պատանեկության ուղու վրա: Միևնույն ժամանակ, դաստիարակությունը չափազանց մեծ աշխատանք է միայնակ կատարելու համար, հատկապես՝ հումանիտար ճգնաժամերի ժամանակ, երբ վտանգված է ամբողջ ընտանիքի հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական բարեկեցությունը:

Թեև ծնողները կարևորում են երեխայի խնամքի, առողջ մեծացնելու և դաստիարակության գիտակցված և դրական մոտեցումները, նրանց միշտ չէ, որ հասանելի են փորձառու մասնագետները, այդ թվում՝ հոգեբանները և նեղ մասնագետները, որոնք կարող են օգնել և աջակցել լրացուցիչ տեղեկություններով, ինչպես նաև՝ գործնական խորհուրդներով: Հենց դրա համար, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առաջին ալիքը, ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ, ստեղծեցին «Ծնողական ժողով» հաղորդաշարը: 

Հաղորդաշարի թեմաները բազմազան են՝ հղիություն, կրծքով կերակրում, առողջ սնուցում, դեռահասություն, գաջեթներից կախվածություն, հոգեկան առողջություն, հիվանդություններ, երեխայի աճ ու զարգացում և այլն: Յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 20:20 Առաջին ալիքի եթերում հրավիրված մասնագետների և հաղորդման մասնակից ծնողների հետ անդրադառնալու ենք մեկ թեմայի: 

Իսկ այս էջում կներկայացնենք արդեն հեռարձակված թեմաները: Սիրելի ծնողներ, հարցերի, առաջարկությունների կամ պարզապես մեկնաբանությունների համար, կարող եք գրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ֆեյսբուքյան էջին: Ձեր կարծիքը մեզ համար իսկապես կարևոր է:

Մենք երեխա ենք ունենալու

Հրաշքի սպասմանամիսների զգացողություններնուղղակիանփոխարինելի են ապագա ծնողների կյանքումՔննարկում ենք հղիության շրջանի առանձնահատկությունը և թե ինչին հատկապես պետք է ուշադիր լինել այդ շրջանում: 

Կրծքով կերակրում

Երեխայի ծնվելուց հետո ոսկե կանոնը գիտի յուրաքանչյուր մայր. բացառապես կրծքով կերակրումը լավագույն նվերն է երեխային և նրա կյանքի լավագույն սկիզբը: «Ծնողական ժողովի» հերթական հաղորդումը կրծքով կերակրման մասին է: Դիտե՛ք: 
 

Առողջ սնունդ

Առողջ սնվելը երեխաների առողջության հիմնաքարն է: Երեխային վաղ տարիքից առողջ սնվել սովորեցնելը կօգնի նրան ճիշտ սննդակարգ ունենալ նաև հասուն տարիքում: «Ծնողական ժողովի» այս եթերի թեման երեխաների առողջ սնուցումն է: 

Մանկական հիվանդություններ

Ծնողական ժողովում մասնագետների ու ծնողների հետ քննարկում ենք մանկական ամենատարածված հիվանդություների առաջացման պատճառները, կանխարգելման մեթոդները և կարևորը՝ երբ է բժշկին դիմելու ճիշտ ժամանակը։ 

Երանի երեխաները երբեք չհիվանդանան, բայց հիվանդանալու դեպքում պետք է գրագետ խնամք ստանան՝ բժշկի հսկողությամբ և շուտ առողջանան:  Դիտե՛ք:

Նորածնի խնամք

Այս անգամ Ծնողական ժողովում մասնագետների ու ծնողների հետ քննարկում ենք նորածինների խնամքին վերաբերող հարցերը, սնուցման և քնի կազմակերպումը, տարածված միֆերը։ 

Երեխայի աճ, ֆիզիկական և հուզահոգեբանական զարգացում

Կյանքի վաղ շրջանում աճի և զարգացման տեսանկյունից կորցրածը հնարավոր չէ հետագայում վերականգնել: «Ծնողական ժողովում» մասնագետների ու ծնողների հետ քննարկում ենք երեխայի աճի, ֆիզիկական և հուզահոգեբանական զարգացման թեման։ Դիտե՛ք:

Մանկական պատվաստումներ

Միշտ և բոլոր ժամանակներում երեխայի առողջության պահպանմանն ու ամրապնդմանն է ուղղված  մայրիկների, հայրիկների, տատիկների ու պապիկների ուշադրությունը: Ծնողական ժողովում այս անգամ խոսելու ենք վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին:  Պատվաստել,  թե չպատվաստել երեխային, սա է խնդիրը։ Հարց և թեմա, որ քննարկման բազմազան ու բազմաշերտ կողմեր ունի։ ԴԻտե՛ք:

 


Սույն թողարկումը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: 

 

Առողջ ատամներ

Առողջ ատամները առողջության կարևոր ցուցիչ են: «Ծնողական ժողով»-ում այս անգամ քննարկում ենք ատամների պատշաճ խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի և ատամնաբույժին այցելելու մշակույթի ձևավորման կարևորությունը: 

Կախվածություն գաջեթներից

Վերահսկո՞ւմ եք Ձեր երեխաների համացանցային ակտիվությունը, եթե այո, ապա ինչպե՞ս, արդյո՞ք գիտեք, թե որ կայքերից են օգտվում, ո՞ւմ հետ են շփվում, և առհասարակ ինչո՞վ են զբաղված համացանցում։

«Ծնողական ժողովում» այս անգամ զրուցում ենք համակարգչի և համացանցի թողած ազդեցության, տարատեսակ գաջեթներից առաջացող կախվածության մասին. մասնավորապես թե ինչպե՞ս այս հզոր, բայց միևնույն ժամանակ վտանգավոր գործիքներն անվնաս դարձնել երեխայի համար: Դիտե՛ք: 

 

Մաշկային խնամք՝ նորածնից մինչև դեռահասություն. մաշկային խնդիրներ

Գուցե հաճախ չի խոսվում մարդու ամենամեծ օրգան համակարգի առողջության կարևորության մասին, բայց հենց մաշկն է, որ խոչընդոտում է վարակների ներթափանցումը, միևնույն ժամանակ առաջիններից է արձագանքում արտաքին միջավայրի ազդեցությանն ու ներքին օրգան համակարգերի առողջական վիճակին։ 

Այսօր Ծնողական ժողովում քննարկվելիք թեման վերնագրել ենք այսպես․ Մաշկային խնամք՝ նորածնից մինչև դեռահասություն. մաշկային խնդիրներ: Դիտե՛ք:

Խնդրի վաղ հայտնաբերում և վաղ միջամտում

Յուրաքանչյուր երեխա կյանքի ընթացքում անցնում է որոշակի փուլեր, որոնց ժամանակ նա «լուծում է» զարգացման որոշակի խնդիրներ՝ սկսում է նստել, կանգնել, խոսել և այլն: Զարգացման փուլերի հաջորդականությունը ընդունվում է որպես պայմանականորեն «նորմալ» կամ «նորմատիվային զարգացում»: Զարգացման հաջորդականությունն իմանալը, դրա շարունակական գնահատումը կարևոր են երեխաների զարգացման խանգարումների և հապաղումնների վաղ հայտնաբերման համար: 

Այսօր Ծնողական ժողովի թեման երեխայի զարգացման հապաղումների վաղ հայտնաբերումն ու դրանց վաղ արձագանքման կարևորությունն է: Դիտե՛ք: 
 

Անվտանգության կանոններ

Մենք՝ ծնողներս, պատասխանատու ենք մեր երեխաների անվտանգության համար: Բազմաթիվ դժբախտ պատահարներից գուցե հնարավոր լինի խուսափել, եթե առկա վտանգները ժամանակին գիտակցենք ու հետևենք անվտանգության պարզ կանոններին։ 

Ծնողական ժողովում այսօր ծնողների ու մասնագետների հետ խոսում ենք երեխաների անվտանգության խնդիրների մասին։

Ինչպե՞ս հոգեպես առողջ երեխա մեծացնել

Քննարկում ենք մասնագետների և ծնողների հետ Ծնողական ժողովի հերթական թողարկմանը: 

Հոգեպես առողջ, կայուն և հավասարակշռված անհատի ձևավորումը սկսվում է մանկության վաղ շրջանից:

Դիտե՛ք և տարածե՛ք:

Հայրիկի դերը ծնողավարության մեջ

Հունիսի 16-ին աշխարհի շատ երկրներում տոնում են Հայրիկների օրը: Ծնողական ժողովի ենք հրավիրում բոլոր-բոլոր հայրիկներին. այս թողարկման թեման ծնողավարման գրագետ հմտությունների և դրա առանցքում հայրիկի դերի կարևորության մասին է: 

Դիտե՛ք, տարածե՛ք և կիսվեք ձեր փորձով: 

Դեռահասության շրջան

Ի՞նչ անելիք ունեն ծնողները, ինչպե՞ս հասկանալ, սատարել ու օգնել երեխային անցնել կյանքի այս կարևորագույն ռուբիկոնը. քննարկում ենք այսօրվա Ծնողական ժողովում։ Բաց մի՛ թողեք: