Skip to main content
Հետադարձ կապ

4 ամսական երեխայի զարգացման փուլերը

Ձեր փոքրիկը դառնում է ավելի հաղորդասեր, իսկ շարժումները` ավելի նպատակային: Այս տարիքի երեխաները սիրում են թոթովել, գղգղալ, խաղալ և ընդօրինակել այն հնչյուններն ու շարժումները, որոնք լսում և տեսնում են: Կսկսեք նկատել տարբերություն նրա լացի մեջ, քանի որ սովորում է արտահայտել սովածությունը, հիասթափությունը, անհանգստությունը, քնկոտությունը: Շարունակեք կարդալ և բացահայտել ինչպես է ձեր 4 ամսական երեխան սովորում և փոխվում այս փուլում:

4 ամսական երեխայի սոցիալական և հուզական զարգացման փուլերը

4 ամսականում ձեր փոքրիկը սովորում է շփվել շրջապատի մարդկանց հետ.

  • ինքնաբուխ ժպտում է,
  • փորձում է կրկնօրինակել ձեր շարժումները և դեմքի արտահայտությունները.
  • սիրում է խաղալ ուրիշների հետ և կարող է նեղանալ, երբ խաղը դադարի:

Հուշումներ ծնողների համար

  • Կիսեք ձեր փոքրիկի հետաքրքրությունը` նայելով և մատնացույց անելով.
  • Փորձեք ժպտալ ձեր փոքրիկին և խոսել նրա հետ անուշ ձայնով:

4 ամսական երեխայի լեզվի զարգացման և հաղորդակցման փուլերը

Ինչպես է երեխան արտահայտում իր կարիքները.

  • տարբեր ձևով է լացում սովածության, ցավի կամ հոգնածության դեպքերում,
  • թոթովում է և կրկնօրինակում է այն հնչյունները, որոնք լսում է:

Հուշումներ ծնողների համար

  • Երբ երեխան լացում է, հնարավորինս շուտ արձագանքեք` փորձելով հասկանալ ամեն լացի նշանակությունը:
  • Երեխային նայելով կրկնեք նրա արտահայտած ձայնային հնչյունները:

4 ամսական երեխայի ուղեղի զարգացման փուլերը

Ձեր երեխայի ուղեղը զարգանում է.

  • սկսում է հեռվից ճանաչել ծանոթ առարկաները և մարդկանց,
  • արձագանքում է սիրուն և ջերմությանը,
  • աչքերով հետևում է շարժվող առարկաներին` հայացքը պտտելով մի կողմից մյուսը,
  • ձեռքերն ու աչքերն աշխատում են միասին,
  • ձեզ ցույց է տալիս ուրախ է, թե տխուր,
  • ուշադիր նայում է դեմքերին,
  • մեկ ձեռքով ձգվում է դեպի խաղալիքները:

Հուշումներ ծնողների համար

  • Խաղալիքներ դրեք երեխայի կողքին`օգնելով զարգացնել աչքերի մեջ նայելու և միաժամանակ ձեռքերի շարժմանը հետևելու կարողությունը:  
  • Խոսեք երեխայի հետ առօրյա գործերն անելիս և ասեք նրան ինչ եք նկատում:

4 ամսական երեխայի շարժումների և ֆիզիկական զարգացման փուլերը

Ինչպես է երեխան շարժվում իր միջավայրում.

  • ձեռքերը տանում է դեպի բերանը,
  • փորի վրա պառկած ժամանակ արմունկներին հենվելով ձգվում է դեպի վերև,
  • առանց օգնության կարող է գլուխը վերև պահել,
  • կարող է պտտվել մեջքի վրա,
  • կոշտ մակերեսի վրա ոտքերը սեղմում է ներքև, 
  • կարող է թափահարել իր ձեռքի խաղալիքը:

Հուշումներ ծնողների համար

  • Երեխայի մոտ դրեք մանկական խաղալիքներ, որ վերցնի ու թափահարի:
  • Երեխային դրեք կոշտ մակերեսի վրա` օգնելով նրան պտտվել (փափուկ մակերեսի վրա այս փուլում դժվար կլինի):

4 ամսական երեխայի սննդի և կերակրման փուլերը

4 ամսական երեխայի կերակուրները

  • Երեխան կսկսի սովածության նշաններ ցույց տալ` ձեռքերը դեպի բերանը տանելով:

Հուշումներ ծնողների համար

  • Երեխային կրծքով կերակրեք, երբ սովածության նշան է ցույց տալիս:

Ինչին պետք է ուշադրություն դարձնել

Երեխաները տարբեր ձևով են զարգանում, սակայն խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե ձեր 4 ամսական երեխան.

  • դժվարությամբ է աչքերից մեկը կամ երկուսը շարժում որևէ ուղղությամբ,
  • մարդկանց չի ժպտում,
  • իր ձեռքերը դեպի բերանը չի տանում,
  • կոշտ մակերեսին դնելիս ոտքերը չի սեղմում ներքև,
  • ձայներ չի հանում կամ չի գղգղում,
  • գլուխն ուղիղ և ձիգ չի պահում: