2 տարեկան երեխայի զարգացման փուլերը
2 տարեկանում ձեր փոքրիկը խոսում, քայլում, բարձրանում, ցատկում, վազում և ակտիվ վիճակում է գտնվում: Երեխայի բառապաշարը գնալով ավելանում է, և անընդհատ նոր բառեր է սովորում: Նա կարողանում է տարբերել երկրաչափական պատկերները և գույները, կարող է նույնիսկ սովորել մանկական գիշերանոթին: Երեխան աստիճանաբար դառնում է ինքնուրույն և կարող է արտահայտել անհնազանդության նշաններ, որովհետև սկսում է դուրս գալ սահմաններից և բացահայտել իրեն շրջապատող աշխարհը:
2 տարեկան երեխայի սոցիալաական և հուզական զարգացման փուլերը
2 տարեկանում ձեր փոքրիկը սովորում է շփվել շրջապատի մարդկանց հետ.
- սիրում է ընդօրինակել մեծահասակներին և երեխաներին,
- ոգևորվում է, երբ ուրիշ երեխաների հետ է լինում,
- ավելի ինքնուրույն, նույնիսկ անհնազանդ է:
Հուշում ծնողների համար
- Հնարավորություններ ստեղծեք ձեր փոքրիկի հետ խաղալու և խոսելու համար: Ամենապարզ խաղը, որ կարող եք խաղալ`գնդակը հետ ու առաջ գլորել, երեխան խաղալիքները տալիս է ձեզ կամ օգնում է կատարել աշխատանքներ, որոնք անվտանգ են երեխայի համար, օրինակ` ձեր ներկայությամբ ծալել շորերը: Նմանատիպ աշխատանքները կօգնեն շփման զարգացմանը` խթանելով անձի կարևորության զգացումը և ուրիշների հետ համագործակցությունը:
2 տարեկան երեխայի լեզվի զարգացման և հաղորդակցման փուլերը
Ինչպես է երեխան արտահայտում կարիքները.
- կարճ` երկուսից մինչև չորս բառից կազմված նախադասություններ է ասում,
- առարկաների անունները ասելիս մատով ցույց է տալիս,
- գիտի ծանոթ մարմնի մասերը,
- ճանաչում է ծանոթ մարդկանց,
- կրկնում է լսած բառերը և հետևում պարզ հրահանգներին:
Հուշումներ ծնողների համար
- Զբոսանքի ժամանակ ասեք երեխային ձեր տեսած իրերի անունները:
2 տարեկան երեխայի ուղեղի զարգացման փուլերը
Ձեր երեխայի ուղեղը զարգանում է.
- նա սկսում է տարբերել երկրաչափական պատկերները և գույները,
- կարողանում է գտնել խորը թաքցրած իրերը,
- ավարտում է գրքերից իրեն ծանոթ նախադասությունները,
- խաղում է պարզ երևակայական խաղեր,
- չորս կամ ավելի բլոկներից կառուցում է աշտարակներ,
- կարողանում է հետևել երկաստիճան հրահանգներին,
- կարող է արտահայտել աջլիկությունը կամ ձախլիկությունը:
Հուշումներ ծնողների համար
- Սենյակում առարկաներ թաքցրեք և երեխային հուշումներ տրամադրելով խնդրեք փնտրել:
2 տարեկան երեխայի շարժումների և ֆիզիկական զարգացման փուլերը
Ինչպես է երեխան շարժվում իր միջավայրում.
- կարողանում է վազել, ոտքով հարվածել գնդակին, նետել գնդակը,
- սկսում է վազել,
- բարձրանում է կահույքի վրա և իջնում առանց օգնության,
- կատարում կամ կրկնօրինակում է ուղիղ գծերով և շրջագծերով շարժումներ:
Հուշումներ ծնողների համար
- Հնարավորություն տվեք փոքրիկին զարգացնելու իր մկանները, օրինակ` խնդրեք թերթել գրքի էջը:
2 տարեկան երեխայի սննդի և կերակրման փուլերը
2 տարեկան երեխայի կերակուրները
- ծամելիս լիարժեք շարժում է ծնոտը,
- գդալով կամ պատառաքաղով ուտելիս մի փոքր է թափում:
Հուշումներ ծնողների համար
- Եղեք հանգիստ և բարյացակամ: Երբ երեխան ուտում է, դրական վերաբերվեք, իսկ երբ չի ուտում, խնդիր չէ: Պարզապես վերցրեք ուտելիքը, ծածկեք և քիչ անց կրկին առաջարկեք:
Ինչին պետք է ուշադրություն դարձնել
Երեխաները տարբեր ձևով են զարգանում, սակայն խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե ձեր 2 տարեկան երեխան.
- չգիտի ինչպես օգտագործել սովորական առարկաները,
- չի ասում երկու բառից կազմված արտահայտություններ,
- չի կրկնում գործողությունները կամ բառերը,
- չի հետևում պարզ հրահանգներին,
- չի կարողանում հավասարակշռված քայլել,
- կորցնում է նախկինում ձեռք բերած հմտությունները: