2 ամսական երեխայի զարգացման փուլերը
2 ամսական երեխան ունի լայն բացված աչքեր, հետաքրքրասեր է, ժպտում է մարդկանց և զբաղվում իր շուրջը եղած ամեն ինչով: Երեխաներն այս տարիքում հաղորդասեր են և սիրում են շփվել: Ահա, թե ինչպես է ձեր փոքրիկը մեծանալու, սովորելու և փոխվելու այս քաղցր տարիքում:
2 ամսական երեխայի սոցիալական և հուզական զարգացման փուլերը
2 ամսականում ձեր փոքրիկը սովորում է շփվել շրջապատի մարդկանց հետ.
- կարողանում է ձեռքը ծծելով հանգստանալ,
- սկսում է ժպտալ մարդկանց,
- փորձում է նայել ծնողներին:
Հուշումներ ծնողների համար
- Երեխային պահեք ձեր մարմնին մոտ: Ձեր ջերմությունը կօգնի նրան հանգստանալ:
- Երեխային պահեք ձեր դեմքին մոտ և ուղիղ աչքերին նայեք: Սա կօգնի փոքրիկին ճանաչել ձեր դիմագծերը:
2 ամսական երեխայի լեզվի զարգացման և հաղորդակցման փուլերը
Ինչպես է երեխան ներգրավվում և արտահայտում իր կարիքները.
- արձագանքում է ձայներին և շրջվում այդ կողմը,
- գղգղում է:
Հուշումներ ծնողների համար
- Երբ երեխան գղգղում է, «խոսեք» նրա հետ: Պատասխանեք նրան մանկան լեզվով ու ձայնային հնչյուններով: Այս երկխոսությունը կարևոր է և կօգնի երեխայի լեզվական, հաղորդակցական կարողությունների զարգացմանը:
2 ամսական երեխայի ուղեղի զարգացման փուլերը
Ձեր երեխայի ուղեղը զարգանում է.
- սկսում է աչքերով հետևել մարդկանց և առարկաներին,
- սկսում է անհանգիստ շարժումներ անել, եթե ձանձրանում է,
- ուշադրություն է դարձնում մարդկանց դեմքերին:
Հուշումներ ծնողների համար
- Երեխային ասեք այն առարկաների կամ մարդկանց անունները, որոնց հանդեպ նա հետաքրքրություն է արտահայտում:
2 ամսական երեխայի շարժումների և ֆիզիկական զարգացման փուլերը
Ինչպես է երեխան շարժվում իր միջավայրում.
- ձեռքերի և ոտքերի շարժումներն ավելի հանդարտ են,
- փորի վրա պառկած ժամանակ կարող է ձգվել և գլուխը վերև պահել:
Հուշումներ ծնողների համար
- Փորի վրա պառկած ժամանակ զբաղվեք ձեր փոքրիկի հետ, խոսեք դեմքով դեպի երեխան:
- Օգնեք նրան շարժել գլուխը, ձեռքերը և ոտքերը` նրա շուրջը անվտանգ խաղալիքներ պտտեցնելով:
2 ամսական երեխայի սննդի և կերակրման փուլերը
2 ամսական երեխայի կերակուրները
- Մայրական կաթի մեջ առկա են բոլոր սննդարար նյութերը, որոնք անհրաժեշտ են ձեր փոքրիկին:
- Կերակրելու ընթացքում նա հեշտությամբ ծծում և կուլ է տալիս:
- Լեզուն շարժվում է հետ ու առաջ` ծծելու համար:
- Ամուր կպչում է մոր կրծքին կամ շշին:
Հուշումներ ծնողների համար
- Սովածության նշաններ պետք է տեսնեք օրական (24 ժամ) 8 -12 անգամ: Նորածին երեխաները պետք է շատ ուտեն, որովհետև նրանք արագ են աճում: Նրանց ծննդյան քաշը առնվազն կրկնապատկվում է առաջին վեց ամիսների ընթացքում:
Ինչին պետք է ուշադրություն դարձնել
Երեխաները տարբեր ձևով են զարգանում, սակայն խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե ձեր 2 ամսական երեխան.
- ամուր չի կպչում կրծքով կամ շշով կերակրելիս,
- կերակրման ընթացքում բերանի կողքերից մեծ քանակությամբ մայրական կաթ կամ փոխարինող կեր է հոսում,
- չի ժպտում մարդկանց,
- իր ձեռքերը դեպի բերանը չի տանում,
- բարձր ձայներին չի արձագանքում,
- աչքերով չի հետևում մարդկանց և առարկաների շարժին,
- փորի վրա պառկած ժամանակ չի կարողանում գլուխը վերև պահել:
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ