1 տարեկան երեխայի զարգացման փուլերը
Շնորհավորու'մ ենք: Ձեր փոքրիկը մեկ տարեկան է: Այս տարիքում երեխաներն ավելի ակտիվ, հետաքրքրասեր և արտահայտիչ են: Ձեր երեխան կարող է սկսել բառեր արտասանել, ինքնուրույն կանգնել և մի քանի քայլ անել: Գրքեր կարդացեք փոքրիկի համար և ակտիվ խաղեր խաղացեք, որպեսզի օգնեք նրան սովորել ու զարգանալ:
1 տարեկան երեխայի սոցիալական և հուզական զարգացման փուլերը
1 տարեկանում ձեր փոքրիկը սովորում է շփվել շրջապատի մարդկանց հետ.
- գիրքը մեկնում է ձեզ, երբ ցանկանում է հեքիաթ լսել,
- լացում է, երբ ծնողները գնում են,
- ամաչում է անծանոթ մարդկանցից,
- հանգնվելիս օգնելու համար պարզում է ձեռքը կամ ոտքը,
- ունի սիրելի խաղալիքներ,
- կրկնում է հնչյունները` ձեր ուշադրությունը գրավելու համար:
Հուշումներ ծնողների համար
- Խաղացեք երեխայի հետ հաղորդակցական խաղեր, օրինակ`թաքցրեք ինչ-որ բան և հորդորեք, որ գտնի:
- Հագնվելիս խնդրեք, որ օգնի հանել ոտքը, կանգնել և այլն:
1 տարեկան երեխայի լեզվի զարգացման և հաղորդակցման փուլերը
Ինչպես է ձեր փոքրիկն արտահայտում իր կարիքները.
- օգտագործում է պարզ ժեստեր և ասում պարզ բառեր` «մամա» և «պապա»,
- նրա թոթովանքն ավելի նման է խոսքի,
- պատասխանում է պարզ հարցերին,
- փորձում է կրկնել ձեր ասած բառերը:
Հուշումներ ծնողների համար
- Սովորեցրեք փոքրիկին ասել «բարև» և «հաջող»: Գովեք նրան, երբ ասում է, քանի որ դա կօգնի նրա սոցիալական և հուզական զարգացմանը:
- Գովեք երեխային, երբ նա կրկնում է բառերը կամ փորձում է խոսել ուրիշների հետ:
- Գիրք կարդալիս խնդրեք նրան ցույց տալ հերոսներին և առարկաները:
1 տարեկան երեխայի ուղեղի զարգացման փուլերը
Ձեր երեխայի ուղեղը զարգանում է.
- նա ընդօրինակում է շարժումները և ժեստերը,
- հարվածում է առարկաները իրար,
- խմում է բաժակից և ճիշտ է գործածում այլ առարկաները,
- գտնում է պահված իրերը,
- որևէ առարկայի անունը տալիս նայում է այդ առարկային,
- կարող է հետևել պարզ ուղղություններին և բռնել առարկաները առանց օգնության,
- առարկաները կարող է դնել արկղերի մեջ և հանել:
Հուշումներ ծնողների համար
- Օգնեք և ուղղորդեք ձեր փոքրիկին, երբ նա խաղ է խաղում:
- Հենց որ նկատեք, որ երեխան հմտանում է և կարողանում է որոշ բաներ ինքնուրույն անել, աստիճանաբար պակասեցրեք օգնությունը` շարունակելով հետևել և ուղղորդել:
1 տարեկան երեխայի շարժումների և ֆիզիկական զարգացման փուլերը
Ինչպես է երեխան շարժվում իր միջավայրում.
- կարող է առանց օգնության մի քանի քայլ անել,
- նստում է առանց օգնության,
- բարձրանում, կանգնում և քայլում է կահույքից բռնվելով:
Հուշումներ ծնողների համար
- Փորձեք երեխային դնել հարթ մակերեսի վրա, որպեսզի օգնեք նրան զարգացնել մկանները, օրինակ` չոչ անելով, ոտքերն ու ձեռքերը շարժելով:
1 տարեկան երեխայի սննդի և կերակրկման փուլերը
1 տարեկան երեխայի կերակուրները
- սնունդն ավելի բազմազան է, օրինակ` եփված փափուկ բանջարեղեն, փափուկ մրգեր,
- սովորում է ինքնուրույն ուտել,
- կարողանում է լավ ծամել ուտելիքը,
- աստիճանաբար կարողանում է խմել բաժակից:
Հուշումներ ծնողների համար
- Երեխային օրական հինգ անգամ տվեք կես բաժակ սնունդ` երկու առողջարար նախաճաշիկների հետ միասին:
- Շարունակեք կրծքով կերակրել, եթե երեխան ուզում է:
Ինչին պետք է ուշադրություն դարձնել
Երեխաները տարբեր ձևով են զարգանում, սակայն խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե ձեր 1 տարեկան երեխան.
- չոչ չի անում,
- չի փնտրում թաքցրած առարկաները,
- չի կարողանում կանգնել առանց օգնության,
- մատով ցույց չի տալիս,
- չի ասում պարզ բառեր,
- կորցնում է նախկինում բերված հմտությունները:
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ