Հավելյալ սննդի անվտանգ պատրաստումն ու պահպանումը
Մանրէներով սննդի աղտոտումը փորլուծության հիմնական պատճառն է: Հավելյալ սննդի անվտանգ պատրաստումն ու պահպանումը կանխարգելում է մանրէային աղտոտումը և նվազեցնում է փորլուծության վտանգը: Սնունդ պատրաստելիս և երեխային կերակելիս պետք է լվանալ ձեռքերը: Շշերի և ծծակների օգտագործումից պետք է խուսափել, քանի որ այդ դեպքում մանրէային աղտոտման վտանգն ավելի մեծ է, քան երեխային բաժակով և գդալով կերակրելու դեպքում:
Գերադասելի է երեխային ամեն անգամ թարմ պատրաստված սնունդ տալ, բայց եթե նույն սնունդը պետք է մի քանի անգամ տրվի, ապա այն պետք է պահվի և տաքացվի առանձին բաժիններով: Չի կարելի մանկանն առաջարկել նախորդ անգամ տրված սննդի մնացորդը, քանի որ մեծանում է վարակման վտանգը: Երեխայի ամբողջ ամանեղենը՝ ափսեները, բաժակներն ու գդալները, պետք է լավ լվանալ:
Խորհուրդներ կրծքով չկերակրվող երեխայի հավելյալ սնուցման վերաբերյալ
-
Կրծքով չկերակրվող երեխային պետք է տալ. լրացուցիչ ջուր (ամեն օր 2-3 բաժակ՝ չափավոր կլիմայական պայմաններում և 4-6 բաժակ՝ շոգ կլիմայական պայմաններում),
-
անփոխարինելի ամինաթթուներ՝ կենդանական ծագման սնունդ, ձուկ, ձեթ, ընկույզի քերուկ,
-
բավականաչափ երկաթ՝ կենդանական սննդատեսակներ,
-
կաթ (մինչև 9 ամսականը՝ մանկական կաթնախառնուրդ)՝ օրը 1-2 բաժակ,
-
լրացուցիչ կերակուրներ՝ 1-2 կերակուր օրը: