Skip to main content
Հետադարձ կապ

Միջանկյալ ուտեստներ

Կաթնաշոռ

Կաթ 1 բաժակ՝ 200 մլ, լիմոնի հյութ՝ 0,5-1 մլ կամ թթու կաթնախառնուրդ («Նարինե», մածուն, թթվասեր)՝ 2 թեյի գդալ:

Կաթնաշոռ պատրաստելու համար եռացող կաթին պետք է ավելացնել քիչ քանակությամբ թթու մրգահյութ (օրինակ՝ լիմոնի հյութ) կամ թթու կաթնախառնուրդ («Նարինե», մածուն կամ թթվասեր): Պետք չէ միանգամից շատ քանակով թթու ավելացնել, այլապես կաթնաշոռը փափուկ չի լինի: Թթուն պետք է ավելացնել քիչ-քիչ, այնքան ժամանակ, մինչև մանր գնդիկներ առաջանան, վերցնել կրակի վրայից և թողնել, որ շիճուկը լրիվ առանձնանա և դեղին գույն դառնա, այնուհետև քամել, ավելացնել կթած կրծքի կաթ կամ կաթնախառնուրդ և հարել: Մինչև մեկ տարեկան երեխային խորհուրդ չի տրվում գործարանային արտադրության կաթնաշոռ տալ:

 

Կաթնաշոռ՝ մրգի համադրությամբ

Վերը նշված ձևով պատրաստված կաթնաշոռին կարելի է ավելացնել տարբեր մրգային պյուրեներ՝ բանանի, դեղձի, ծիրանի, տանձի, խնձորի կամ այլ, ապա հարել: