Հավով ապուր
Բաղադրիչներ՝
- 1 գազար
- 1 հատ կարմիր պղպեղ
- 1 հատ կանաչ պղպեղ
- 1 հատ միջին կարտոֆիլ
- 3-4 նեխուրի ձողիկ
- 30գ շականակագույն բրինձ
- 300գ հավի կրծքամիս
- կանաչի
Բրինձը 1ճ/գ ձեթով բլանշ անել, ավելացնել արդեն եփած հավի կրծքամիսը և կտրտած կարտոֆիլը, հետո վրան ջուր ավելացնել։ Երբ արդեն բրինձը ու կարտոքիլը գրեթե եփված են, ավելացնել նաև մյուս բանջարեղենները։ Վերջում լցնել կտրտած կանաչին և անջատել կրակը։
Այստեղ կարևոր է , որ բոլոր բանջարեղենները երեխաները կտրտեն՝ համապատասխան դանակով։ Գուցե այդքան էլ համաչափ կտրտված չլինի, բայց դա այս դեպքում կարևոր չէ։
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ