9 ամսական երեխայի զարգացման փուլերը
9 ամսականում ձեր փոքրիկը շատ ավելի շարժուն է և սիրում է ուսումնասիրել: Այս տարիքում երեխաները չոչ են անում և կարող են բարձրանալ կանգնել: Որքան մեծանում է երեխայի հետաքրքրասիրությունը (և շարժունությունը), այնքան կարևոր է դառնում տանը անվտանգության ապահովումը: Երեխան այս տարիքում արձագանքում է իր անունին, սիրում է փաթաթվել ընտանիքի անդամներին, կարող է դրսևորել ամաչկոտություն կամ վախ անծանոթ մարդկանց նկատմամբ: 9 ամսական երեխայի հետ ժամանցի լավագույն ձևերից են «Կու-կու» կամ ձեռքի ափերով խաղերը:
9 ամսական երեխայի սոցիալական և հուզական զարգացման փուլերը
9 ամսականում ձեր փոքրիկը սովորում է շփվել շրջապատի մարդկանց հետ.
- սկսում է գնալ ծանոթ մարդկանց գիրկը,
- կարող է վախենալ անծանոթ մարդկանցից,
- ունի սիրելի խաղալիքներ, որոնք հաճախակի է վերցնում:
Հուշումներ ծնողների համար
- Հետևեք ձեր փոքրիկի նշաններին` թողնելով, որ նա ուղղորդի խաղի ընթացքում:
9 ամսական երեխայի լեզվի զարգացման և հաղորդակցման փուլերը
Ինչպես է երեխան արտահայտում իր կարիքները.
- մատով ցույց է տալիս առարկաները,
- հասկանում է «ոչ» բառը և տարբեր հնչյուններ է արտասանում,
- սկսում է կրկնօրինակել այն շարժումները և հնչյունները, որոնք տեսնում և լսում է:
Հուշումներ ծնողների համար
- Երեխայի համար կարդացեք կոշտ կազմով նկարազարդ գրքեր, քանի որ սիրում է մատով ցույց տալ առարկաները: Այդպես նա կկարողանա ցույց տալ իրեն հետաքրքրող բաները:
- Կտրեք նկարներ ամսագրերից և ինքնուրույն ստեղծեք պատմություն նկարում գտնվող առարկաների կամ մարդկանց մասին:
- Գտեք այն առարկաները, որոնք երեխան ամեն օր նկատում է իր միջավայրում կամ տանը, և ասեք դրանց անունները: Դա կօգնի երեխայի լեզվի և հաղորդակցման զարգացմանը:
9 ամսական երեխայի ուղեղի զարգացման փուլերը
Ձեր երեխայի ուղեղը զարգանում է.
- սիրում է պահմտոցի խաղալ և փնտրել ձեր թաքցրած իրերը,
- հետևում է առարկաներին, որոնք ընկնում են,
- առարկաները տեղափոխում է մի ձեռքից մյուսը և սիրում է դնել բերանը,
- փոքր առարկաները վերցնում է բութ մատով և ցուցամատով:
Հուշումներ ծնողների համար
- Օգնեք և ոգևորեք երեխային խաղի ընթացքում:
- Օգնեք զարգացնել երեխայի շարժողական հմտությունները` թույլ տալով, որ վերցնի փոքր առարկաներ ձեր հսկողության տակ:
9 ամսական երեխայի շարժումների և ֆիզիկական զարգացման փուլերը
Ինչպես է երեխան շարժվում իր միջավայրում.
- կարող է նստել առանց օգնության,
- հենվում է (օրինակ` կահույքին) կանգնելու համար,
- սկսում է չոչ անել:
Հուշումներ ծնողների համար
- Երեխային մոտեցրեք կահույքին, որ փորձի ինքնուրույն բարձրանալ:
9 ամսական երեխայի սննդի և կերակրման փուլերը
9 ամսական երեխայի կերակուրները
- հաճույք է ստանում լնդերը մերսող խաղալիքներից,
- սկսում է ուտել ավելի խիտ պյուրեներ և ուտելուց հետո ավելի երկար ժամանակ է կուշտ մնում,
- կտրուկ է արձագանքում նոր հոտերին և համերին:
Հուշումներ ծնողների համար
Փորձեք երեխային օրական չորս անգամ տալ կես բաժակ բանանի խյուս` որևէ առողջարար նախաճաշիկի հետ միասին: Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարդացեք մեր հոդվածը` 6-12 ամսական երեխաների սննդակարգը:
Ինչին պետք է ուշադրություն դարձնել
Երեխաները տարբեր ձևով են զարգանում, սակայն խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե ձեր 9 ամսական երեխան.
- չի կարողանում նստել առանց օգնության,
- չի փորձում խոսել,
- չի արձագանքում իր անունին,
- չի հենվում իր ոտքերի վրա,
- չի խաղում որևէ խաղ, որը ենթադրում է երկու կողմի մասնակցություն,
- չի ճանաչում մեծահասակներին, որոնց գիտի,
- չի նայում այնտեղ, որտեղ ցույց ես տալիս,
- չի կարողանում խաղալիքները տեղափոխել մի ձեռքից մյուսը: