Ի՞նչ անել եթե երեխան հրաժարվում է հավելյալ սննդից
Այնպես արե՛ք, որ երեխան սովածանա ճաշերի ժամին: Ճիշտ է, այս տարիքում նույնպես կրծով կերակրումը չափազանց կարևոր է երեխայի առողջության համար, սակայն նրան կուրծք առաջարկե՛ք հավելյալն ուտելուց հետո: Այս տարիքում առաջինը հավելյալ սնունդն է:
Ձեր երեխային իր սիրած ուտելիքները տվե՛ք, իսկ չսիրած սննդամթերքը խառնե՛ք սիրածների հետ: Թո՛ղ երեխան տարբեր համեր համտեսի:
Եթե կրկին հրաժարվում է, մի՛ ստիպեք ուտել, կարևոր է նաև՝ նրան արագ պատրաստվող անօգտակար սնունդ չխոստանալը:
Հանգիստ եղե՛ք և մի՛ նյարդայնացե՛ք: Ձեր երեխային ուտելիս դրական էմոցիաներ հաղորդե՛ք և խնդրի մի վերածե՛ք, եթե չի ուտում: Ուղղակի մի կողմ դրե՛ք ու ծածկե՛ք ուտելիքը, մի որոշ ժամանակ անց, կրկի՛ն փորձեք:
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ