Skip to main content
Հետադարձ կապ

ԿԿ խնդիրներ

Հայաստանում մինչև 6 ամսական երեխաների միայն 45%-ն է բացառապես կրծքով կերակրվում: Կրծքի կաթը լավագույն սնունդն է փոքրիկի համար, և դժվարությունները հաղթահարելու դեպքում, կրծքով կերակրումը ձեզ և ձեր սիրելի փոքրիկի համար հաճելի և անփոխարինելի զբաղմունք կդառնա:

Խորհուրդներ մանկաբույժից

  • Երեխային կերակրե՛ք ըստ նրա պահանջի՝ այնքան հաճախ և այնքան երկար, որքան նա ցանկանում է, լինի գիշեր, թե ցերեկ:
  • Այնուամենայնիվ հիշե՛ք, որ նորածիններին պետք է կերակրել օրական առնվազն 8-10 անգամ, քանի որ որոշ նորածիններ երկար են քնում, կերակրել չեն պահանջում և կարող են քաշը կորցնել:
  • Պետք չէ սպասել, մինչև երեխան լացով կերակրել պահանջի: Քաղցած երեխաները ձեռքերը բերանն են տանում, թքարտադրություն են ունենում, բերանով և լեզվով ծծելու շարժումներ են անում, կարծես արդեն կերակրվում են:
  • Թո՛ւյլ տվեք, որ երեխան ինքն ավարտի կերակրումը: Երբեմն նա կուրծքը թողնում է, մի փոքր հանգստանում է և նորից է կերակրել պահանջում:

Կրծքով սնուցման դժվարություններ
Արդյո՞ք Ձեր երեխային բավականացնում է ձեր կրծքի կաթը. նշաններ, որոնք կօգնենք ձեզ հասկանալ սա

Պտուկների վնասում և ճաք
Պտուկների վնասման հիմնական պատճառը կուրծքը սխալ դիրքում ծծելն է. մի քանի կանոններ

Սնուցում