Կրծքով հաջող կերակրման 10 քայլերը
ԱՀԿ-ն եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը տվեցին Նորածինների համար նպաստավոր պայմաններով հիվանդանոցների նախաձեռնության (ՆՆՊՀՆ/BFHI) մեկնարկը, որպեսզի օգնեն շահագրգռել աշխարհի տարբեր մասերում մայրերին ու նորածիններին ծառայություններ մատուցող հաստատություններին՝ իրականացնելու «Հաջող կերակրման 10 քայլերը»: Այս ուղեցույցը, որը վերջերս թարմացվել է, նկարագրում է այն գործնական քայլերը, որոնք երկրները պետք է ձեռնարկեն՝ պաշտպանելու, խթանելու եւ աջակցելու կրծքով կերակրմանը այն հաստատություններում, որոնք տրամադրում են ծառայություններ մայրերին ու նորածիններին։ Քայլերի իրականացման ուղեցույցը հասանելի է այստեղ.
Ղեկավարման վճռորոշ ընթացակարգեր
1ա. Ամբողջությամբ համապատասխանել Կրծքի կաթի փոխարինիչների մարքեթինգի միջազգային կանոնակարգին և կիրարկել Առողջապահության համաշխարհային ասամբլեայի վերաբերելի որոշումները։
1բ. Գրավոր տեսքով ունենալ նորածինների կերակրման քաղաքականություն, որի մասին կանոնակարգված ձեւով ծանուցվում են աշխատակիցները և ծնողները։
1գ. Ստեղծել ընթացիկ մշտադիտարկման ու տվյալների կառավարման համակարգեր։
2. Ապահովել, որ աշխատակիցներն ունենան բավարար գիտելիք, որակավորում և հմտություններ՝ աջակցելու կրծքով կերակրմանը։
Առանցքային նշանակություն ունեցող կլինիկական պրակտիկա
3. Հղի կանանց ու նրանց ընտանիքների հետ քննարկել կրծքով կերակրման կարևորությունն ու դրա կազմակերպումը։
4. Նպաստել անհապաղ և չընդհատվող «մաշկը մաշկին» շփմանը եւ աջակցել մայրերին՝ ծննդաբերությունից հետո հնարավորինս շուտ սկսելու կրծքով կերակրումը։
5. Սատարել մայրերին՝ սկսելու և շարունակելու կրծքով կերակրումը և հաղթահարելու տարածված դժվարությունները։
6. Կրծքով կերակրվող նորածիններին կրծքի կաթից բացի չտալ որևէ այլ կերակուր կամ հեղուկներ, բացառությամբ այն դեպքերի, երբ կա ցուցում բժիշկների կողմից։
7. Հնարավորություն տալ, որ մայրերն ու նրանց նորածին երեխաները մնան միասին և օրվա ընթացքում 24 ժամ շարունակ կիրառել մորը և նորածնին նույն սենյակում պահելու պրակտիկան։
8. Մայրերին օգնել ճանաչել և արձագանքել իրենց նորածինների քաղցի նշաններին:
9. Մայրերին տրամադրել խորհրդատվություն կերակրման շշերի ռւ ծծակների օգտագործման և ռիսկերի վերաբերյալ։
10. Հիվանդանոցից դուրս գրումը կազմակերպել այնպես, որ նորածիններն ու իրենց ծնողները հնարավորություն ունենան առանց հերթի օգտվել ընթացիկ աջակցությունից և խնամքից։