Skip to main content

Խորհուրդներ 1-2 տարեկան երեխաների ծնողներին

  • Երեխային իրեր տվե՛ք, որ լցնի ու հանի տարայի միջից: Սա հրաշալի խաղ է աչք-ձեռք կորդինացիան զարգացնելու համար:
  • Երեխային հարցեր տվե՛ք ու արձագանքե՛ք նրա խոսելու փորձերին: Նա հաստատ ուզում է պատասխանել հարցերին ու անձամբ հարցեր տալ:
  • Երեխայի հետ խոսե՛ք տարբեր բաների մասին, օրինակ՝ բնություն, նկարներ կամ շրջապատի այլ իրեր: Այսպիսով երեխային կդրդե՛ք հետաքրքրվել շրջապատով:
  • Նայե՛ք, թե ինչ է անում ձեր երեխան ու բառերով ասեք, թե դա ինչ է: «Դու հիմա իրերը լցնում ես տուփի մեջ»: Նա ուրախ կլինի ձեզ ցույց տալ, թե ինչ է սովորել:
  • Խաղացե՛ք երեխայի հետ ու օգնություն առաջարկե՛ք: «Արի՛ միասին անենք: Ահա էլի իրեր, որ պետք է տուփի մեջ լցնենք»:
  • Նրա հետ զրուցելու հնարավորությունը բաց մի՛ թողեք, անգամ երբ նրան լողացնում կամ կերակրում եք: Շուտով նա կսկսի հասկանալ, թե ինչ եք ասում ու կհետևի ձեր պարզ ցուցումներին:
  • Պարզ հարցերը խաղի վերածե՛ք: «Որտե՞ղ է քո ոտիկը», «որտե՞ղ է թռչունը»: Կարող եք նայել նկարներին և պատմել, թե ինչ եք տեսնում: Ու նա նույնպես հետաքրքրված կլինի պատմել իր տեսածի ու լսածի մասին:

Ինչպես ճիշտ վարվել երեխայի հետ