Skip to main content
Հետադարձ կապ

«Կանաչ» խաղ

Երկրի համաշխարհային օրվա առթիվ առաջարկում ենք ձեր երեխաների հետ խոսել կլիմայի փոփոխության մասին և խաղալ Բեյբիսեֆ-ի այս խաղը։

  1. Երեխայի հետ թղթից պատրաստե՛ք երկու տարբեր տարրաներ կամ վերցրեք երկու փոքրիկ արկղ։
  2. Մեկ արկղի վրա գրե՛ք «Վերամշակվող աղբ», մյուսի վրա՝ «Աղբ»։
  3. Տարբեր իրերի նկարներ կտրտեք՝ պլաստիկ շիշ, գրիչ, անձեռոցիկի տուփ, ապակե շիշ, հյութի թղթե տուփ, ձվի կճեպ, նարնջի կեղև։
  4. Հանձնարարե՛ք երեխային տեսակավորել աղբը՝ իրերը դնելով համապատասխան տուփի մեջ։

Կամ

Երեխայի հետ ծառ տնկեք ձեր այգում կամ բակում։ Միասին հետևե՛ք ու խնամեք այդ ծառը։ Այդպիսով կնպաստեք տարածքի կանաչապատմանը և երեխայի համար, հաստատ, լավ մանկական հիշողություններ կապահովեք։ Եթե այդպիսի տարածք չունեք, ապա երեխայի հետ կարող եք տանը՝ խոհանոցում մի փոքրիկ տարայի մեջ աճեցնել արագ աճող պտուղներ՝ պղպեղ, կիտրոն, կանաչիներ  և այլն։ Այսպիսով նրան հնարավորություն կտաք հետևել բույսի աճին և մեկ քայլ ավելի մոտենալ բնությանը։