Նկարազարդե՛ք բանաստեղծությունը կամ երգը
- Ձեր երեխային դուր եկած կամ նոր սովորած բանաստեղծությունը արտագրե՛ք առանձին էջի վրա:
- Կարդացե՛ք նրա համար և քննարկեք, թե ինչ կցանկանար կամ ինչ կարող է նկարել բանաստեղծության լուսանցքներում:
- Երբ երեխան վերջացնի նկարելը, քննարկե՛ք նկարը:
- Օգնե՛ք երեխային մտածել, թե ուրիշ ինչ կարելի է ավելացնել նկարին:
Նյութն օգտակա՞ր էր
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ