Skip to main content

6-7 տարեկանի ճգնաժամ

Նախադպրոցական հասակից դպրոցական տարիքին անցնելիս տեղի են ունենում բնավորության և վարքի ակնհայտ փոփոխություններ: Ի հայտ է գալիս քմահաճության, հատուկ ինչ-որ բան անելու ցանկություն և այլն: Այս ժամանակահատվածը անվանում են 6-7 տարեկանի ճգնաժամ կամ անմիջականության ճգնաժամ:

Այս ճգնաժամի հիմնական բաղադրիչը, ըստ Լ. Ս. Վիգոտսկու, այն է, որ երեխան սկում է կողմնորոշվել իր զգացմունքներում, իր հուզական ապրումներում: Նա սկսում է հասկանալ ինքն իրեն, իր համար իմաստավորում է սեփական զգացմունքները: Բացի այդ երեխան ստանում է սոցիալական կարգավիճակ, դիրք՝ աշակերտի, դպրոցականի պաշտոն, որն ինքնին ստեղծում է նոր հարբերությունների մակարդակ շրջապատող աշխարհի հետ, նոր պահանջներ և նոր պարտականություններ: Այս ամենի շնորհիվ նրա մոտ նոր վերաբերմունք է ձևավորվում իր անձի նկատմամբ: Այս ժամանակահատվածում է ձևավորվում նաև ինքնասիրությունը, ինքնագնահատումը: Այսպիսով, նախադպրոցական տարիքում երեխան անցում է կատարում դեպի ինքն իրեն գիտակցելու փուլ և իրեն սկսում է դիտել՝ որպես ֆիզիկական ինքնուրույնություն, անհատ:

Վարքային խնդիրներ