Skip to main content
14:24 PM 17 October 2019

Առողջ ապրելակերպի երեք հիմնական կանոններ երեխաների համար

Արդեն վաղուց բժշկական համայնքը մեզ հուշում է այն մասին, որ ապագան պատկանում է նախազգուշացնող կամ այլ կերպ ասած՝ կանխարգելող բժշկությանը: Իսկ ե՞րբ սկսել կանխարգելել հետագայում հնարավոր հիվանդությունների շարքն ու անցնել առողջ ապրելակերպի, եթե ոչ մանկությունից: Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու է անհրաժեշտ դեռևս մանկուց երեխաների մեջ սերմանել սեր և հետաքրքրվածություն գեղեցիկի, առողջարարի և օգտակարի մասին։

Անհերքելի փաստ է, որ մարդու առողջությունը շուրջ 50 տոկոսով պայմանավորված է նրա կենսակերպով։ Այսօր հստակ կարելի է շեշտել, որ առողջ ապրելակերպը անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն մեր ֆիզիկական և կենսաբանական զարգացման, այլև` հոգեկան և սոցիալական զարգացման ամբողջության տեսանկյունից։

Իսկ ի՞նչ գիտեն մեր երեխաները առողջ ապրելակերպի մասին: Արդյո՞ք հաճույքով են ուտում իրենց օրական բանջարեղենի չափաբաժինը: Ինչպե՞ս են հետևում հիգիենայի կանոններին կամ համատեղում ֆիզիկական ակտիվությունը համակարգիչների և հեռախոսների առջև նստակյաց կյանքի հետ:

Աճող սերնդի առողջ ապրելակերպի մշակույթի դաստիարակման հիմքում մեծ նշանակություն ունի հենց իր՝ երեխայի իրազեկվածության, տրամադրվածության, շահագրգռվածության աստիճանը։ Այդ իսկ պատճառով էլ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչությունն իր «Առողջությունը մշակույթ է» հանրային արշավի շրջանակում նախաձեռնել է սոցիալական տեսահոլովակի ստեղծում, որը երեխաներին հասանելի կերպով բացատրում է առողջ ապրելակերպի 3 հիմնական բաղադրիչների՝ առողջ սննդի, ֆիզիկական ակտիվության և հիգիենայի պահպանման կարևորության մասին:

Հուսով ենք, որ այս տեսահոլովակի դիտումը կոգեշնչի ձեր փոքրիկ սուպերհերոսին, որպեսզի նա ձեր օգնությամբ սկսի ավելի ուշադիր կերպով հետևել իր սննդակարգին, պահպանի հիգիենայի կանոններն ու ավելացնի ֆիզիկական ակտիվությունը։

Այլ նորություններ