Skip to main content
Հետադարձ կապ

Հրավիրում ենք «Ծնողական ժողովի»՝ քննարկելու երեխաների առողջությանը և գրագետ խնամքին վերաբերող թեմաներ

Ծնողները և խնամակալները հաջորդ սերնդի գլխավոր ճարտարապետներն են: Հենց նրանք են ձևավորում այն փորձառությունները, որոնք զարգացնում են իրենց երեխաների ուղեղը և դնում նրանց առողջ զարգացման և պատանեկության ուղու վրա: Միևնույն ժամանակ, դաստիարակությունը չափազանց մեծ աշխատանք է միայնակ կատարելու համար, հատկապես՝ հումանիտար ճգնաժամերի ժամանակ, երբ վտանգված է ամբողջ ընտանիքի հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական բարեկեցությունը:

Թեև ծնողները կարևորում են երեխայի խնամքի, առողջ մեծացնելու և դաստիարակության գիտակցված և դրական մոտեցումները, նրանց միշտ չէ, որ հասանելի են փորձառու մասնագետները, այդ թվում՝ հոգեբանները և նեղ մասնագետները, որոնք կարող են օգնել և աջակցել լրացուցիչ տեղեկություններով, ինչպես նաև՝ գործնական խորհուրդներով: Հենց դրա համար, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առաջին ալիքը, ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ, ստեղծեցին «Ծնողական ժողով» հաղորդաշարը: 

Հաղորդաշարի թեմաները բազմազան են՝ հղիություն, կրծքով կերակրում, առողջ սնուցում, դեռահասություն, գաջեթներից կախվածություն, հոգեկան առողջություն, հիվանդություններ, երեխայի աճ ու զարգացում և այլն: Յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 20:20 Առաջին ալիքի եթերում հրավիրված մասնագետների և հաղորդման մասնակից ծնողների հետ անդրադառնալու ենք մեկ թեմայի: 

Իսկ այս էջում կներկայացնենք արդեն հեռարձակված թեմաները: Սիրելի ծնողներ, հարցերի, առաջարկությունների կամ պարզապես մեկնաբանությունների համար, կարող եք գրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ֆեյսբուքյան էջին: Ձեր կարծիքը մեզ համար իսկապես կարևոր է:

Մենք երեխա ենք ունենալու

Հրաշքի սպասմանամիսների զգացողություններնուղղակիանփոխարինելի են ապագա ծնողների կյանքումՔննարկում ենք հղիության շրջանի առանձնահատկությունը և թե ինչին հատկապես պետք է ուշադիր լինել այդ շրջանում: 

Կրծքով կերակրում

Երեխայի ծնվելուց հետո ոսկե կանոնը գիտի յուրաքանչյուր մայր. բացառապես կրծքով կերակրումը լավագույն նվերն է երեխային և նրա կյանքի լավագույն սկիզբը: «Ծնողական ժողովի» հերթական հաղորդումը կրծքով կերակրման մասին է: Դիտե՛ք: 
 

Առողջ սնունդ

Առողջ սնվելը երեխաների առողջության հիմնաքարն է: Երեխային վաղ տարիքից առողջ սնվել սովորեցնելը կօգնի նրան ճիշտ սննդակարգ ունենալ նաև հասուն տարիքում: «Ծնողական ժողովի» այս եթերի թեման երեխաների առողջ սնուցումն է: 

Մանկական հիվանդություններ

Ծնողական ժողովում մասնագետների ու ծնողների հետ քննարկում ենք մանկական ամենատարածված հիվանդություների առաջացման պատճառները, կանխարգելման մեթոդները և կարևորը՝ երբ է բժշկին դիմելու ճիշտ ժամանակը։ 

Երանի երեխաները երբեք չհիվանդանան, բայց հիվանդանալու դեպքում պետք է գրագետ խնամք ստանան՝ բժշկի հսկողությամբ և շուտ առողջանան:  Դիտե՛ք:

Նորածնի խնամք

Այս անգամ Ծնողական ժողովում մասնագետների ու ծնողների հետ քննարկում ենք նորածինների խնամքին վերաբերող հարցերը, սնուցման և քնի կազմակերպումը, տարածված միֆերը։ 

Երեխայի աճ, ֆիզիկական և հուզահոգեբանական զարգացում

Կյանքի վաղ շրջանում աճի և զարգացման տեսանկյունից կորցրածը հնարավոր չէ հետագայում վերականգնել: «Ծնողական ժողովում» մասնագետների ու ծնողների հետ քննարկում ենք երեխայի աճի, ֆիզիկական և հուզահոգեբանական զարգացման թեման։ Դիտե՛ք:

Մանկական պատվաստումներ

Միշտ և բոլոր ժամանակներում երեխայի առողջության պահպանմանն ու ամրապնդմանն է ուղղված  մայրիկների, հայրիկների, տատիկների ու պապիկների ուշադրությունը: Ծնողական ժողովում այս անգամ խոսելու ենք վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին:  Պատվաստել,  թե չպատվաստել երեխային, սա է խնդիրը։ Հարց և թեմա, որ քննարկման բազմազան ու բազմաշերտ կողմեր ունի։ ԴԻտե՛ք:

 


Սույն թողարկումը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: 

 

Առողջ ատամներ

Առողջ ատամները առողջության կարևոր ցուցիչ են: «Ծնողական ժողով»-ում այս անգամ քննարկում ենք ատամների պատշաճ խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի և ատամնաբույժին այցելելու մշակույթի ձևավորման կարևորությունը: 

Կախվածություն գաջեթներից

Վերահսկո՞ւմ եք Ձեր երեխաների համացանցային ակտիվությունը, եթե այո, ապա ինչպե՞ս, արդյո՞ք գիտեք, թե որ կայքերից են օգտվում, ո՞ւմ հետ են շփվում, և առհասարակ ինչո՞վ են զբաղված համացանցում։

«Ծնողական ժողովում» այս անգամ զրուցում ենք համակարգչի և համացանցի թողած ազդեցության, տարատեսակ գաջեթներից առաջացող կախվածության մասին. մասնավորապես թե ինչպե՞ս այս հզոր, բայց միևնույն ժամանակ վտանգավոր գործիքներն անվնաս դարձնել երեխայի համար: Դիտե՛ք: